Սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետության» առաջնորդը
INTERNATIONAL NEWSFrance-Presse-ը հայտնում է, որ սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը:
Ըստ աղբյուրի` ուրբաթ օրը Աֆղանստանի հատուկ ծառայությունները գործողություն են իրականացրել երկրի Նանգահար նահանգի Աչին շրջանում, ինչի հետևանքով սպանվել է 30 զինյալ, այդ թվում` Հաֆիզ Սայիդ Խանը:
Խանը նախկինում «Թալիբան» շարժման առաջնորդներից էր, որը այս տարվա հունվարին հայտնել էր իր ու «Իսլամական պետության» դաշինքի մասին:
Նախկինում ևս Խանի սպանվելու մասին լուրեր էին եղել, սակայն այս անգամ Աֆղանստանի զինվորական հրամանատարությունը պնդում է, որ դիակը գտնվել և ճանաչվել է:
Fox News-ի փոխանցմամբ` Խանը սպանվել է ամերիկյան անօդաչու սարքի միջոցով:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



