Սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետության» առաջնորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆFrance-Presse-ը հայտնում է, որ սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը:
Ըստ աղբյուրի` ուրբաթ օրը Աֆղանստանի հատուկ ծառայությունները գործողություն են իրականացրել երկրի Նանգահար նահանգի Աչին շրջանում, ինչի հետևանքով սպանվել է 30 զինյալ, այդ թվում` Հաֆիզ Սայիդ Խանը:
Խանը նախկինում «Թալիբան» շարժման առաջնորդներից էր, որը այս տարվա հունվարին հայտնել էր իր ու «Իսլամական պետության» դաշինքի մասին:
Նախկինում ևս Խանի սպանվելու մասին լուրեր էին եղել, սակայն այս անգամ Աֆղանստանի զինվորական հրամանատարությունը պնդում է, որ դիակը գտնվել և ճանաչվել է:
Fox News-ի փոխանցմամբ` Խանը սպանվել է ամերիկյան անօդաչու սարքի միջոցով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



