Արտաշատ-Դալար ճանապարհին ծառին բախված մեքենայի վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 15-ին` ժամը 06.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա. 1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Ա.-ը տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



