Արտաշատ-Դալար ճանապարհին ծառին բախված մեքենայի վարորդը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 15-ին` ժամը 06.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա. 1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Ա.-ը տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



