Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է կարմրուկը դեռևս սպառնում Եվրոպային

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական առողջապահական մարմինները նախազգուշացնում են. կարմրուկը դեռևս խնդիր է Եվրոպայում՝ չնայած 2025 թվականի անկմանը, և կոչ են անում անհապաղ հաղթահարել պատվաստումների հարցում առկա տատանումները:

Կարմրուկը, որի մասին հաճախ մոռանում են, շարունակում է լուրջ խնդիր մնալ ողջ մայրցամաքի համար, հայտնում է Euronews-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում 2025 թվականին դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ բռնկումների ռիսկը պահպանվում է:

2024 թվականին Եվրոպան արձանագրել է կարմրուկի 127,350 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականից ի վեր:

Թեև 2025 թվականին դեպքերի թիվը կրճատվել է, գրանցված հիվանդացությունը երկու անգամ գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը, նախազգուշացնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC):

«Եվրոպան պետք է առաջատար դեր խաղա կարմրուկի վերացման գործում»,- ասել է ECDC-ի պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների և իմունիզացիայի ծրագրի ղեկավար Սաբրինա Բաչին:

Նա հավելել է, որ Եվրոպան ունի բարձր արդյունավետությամբ և անվտանգ պատվաստանյութ, ինչպես նաև գիտելիքներ, ռեսուրսներ և համաճարակաբանական հսկողության ամենահուսալի միջոցներից մի քանիսը՝ այս կանխարգելելի հիվանդությունը վերահսկելու համար:

Բռնկումները կանխելու և կարմրուկի նկատմամբ հատկապես խոցելի խմբերին պաշտպանելու համար (օրինակ՝ երեխաներին, որոնք դեռ շատ փոքր են պատվաստվելու համար, կամ նրանց, ում չի կարելի պատվաստվել բժշկական ցուցումներով), պատվաստման ենթակա բնակչության առնվազն 95 տոկոսը պետք է ստանա պատվաստանյութի երկու դեղաչափ:

Սակայն, ըստ ECDC-ի տվյալների, 2025 թվականին կարմրուկով հիվանդացած 10 հոգուց 8-ը պատվաստված չի եղել, ինչն արտացոլում է նույն միտումը, ինչ 2024 թվականին:

«Անհատական պատվաստումը պաշտպանում է նրանց, ովքեր չեն կարող պատվաստվել, քանի որ այն նվազեցնում է վարակների տարածումը: Սա պատվաստումը դարձնում է ոչ միայն ինքնապաշտպանության ակտ, այլև համերաշխության դրսևորում: Կարմրուկը հնարավոր է վերացնել, եթե միասին գործենք»,- հավելել է Բաչին:

Կարմրուկը մարդուն ախտահարող ամենավարակիչ վիրուսներից մեկն է. յուրաքանչյուր հիվանդից վարակվում է մինչև 18 չպատվաստված մարդ, այսինքն՝ վիրուսը մոտ 12 անգամ ավելի վարակիչ է, քան գրիպը:

Հիվանդությունը կարող է առաջացնել երկարատև ծանր բարդություններ, այդ թվում՝ իմունային համակարգի վնասում. վիրուսը ամիսներով և նույնիսկ տարիներով «ջնջում է» դրա հիշողությունն այն մասին, թե ինչպես պայքարել վարակների դեմ:

Ըստ ԱՀԿ-ի, սա կարմրուկով հիվանդացածներին ավելի խոցելի է դարձնում այլ հիվանդությունների և մահվան նկատմամբ:

Կարմրուկը բուժող դեղամիջոց կամ յուրահատուկ բուժում գոյություն չունի. բարդությունների բացակայության դեպքում հիվանդությունը սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ, ինչն ընդգծում է պատվաստման առանցքային դերը դրա դեմ պայքարում:

«Թեև դեպքերի թիվը նվազել է, պահպանվում են և պետք է վերացվեն այն պայմանները, որոնք վերջին տարիներին հանգեցրել են այս մահացու հիվանդության վերադարձին»,- հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիչիսը:

Նա ընդգծել է պատվաստումների նկատմամբ անվստահության և ապատեղեկատվության դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Առանց դրա, հավելել է Դե Դոմինիչիսը, երեխաները դեռևս կունենան կարմրուկից և պատվաստման միջոցով կանխարգելվող այլ հիվանդություններից մահանալու կամ ծանր հիվանդանալու ռիսկ:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն չորեքշաբթի կոչ է արել մարդկանց ապավինել միայն հուսալի աղբյուրներից ստացված ստուգված բժշկական տեղեկատվությանը՝ «ներկայիս համատարած կեղծ լուրերի միջավայրում»:

«Կարմրուկի վերացումն առանցքային նշանակություն ունի առողջապահության ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»,- հավելել է Կլյուգեն:

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool