Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած
SOCIETYՓետրվարի 14-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում՝ թիվ 94 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Միցուբիշի» մակնիշի 224 ՍՕ 12 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բաշինջաղյան փողոցի թիվ 79 տան պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել և հեռացել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



