Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում՝ թիվ 94 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Միցուբիշի» մակնիշի 224 ՍՕ 12 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բաշինջաղյան փողոցի թիվ 79 տան պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել և հեռացել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



