Մազերի վերականգնում` տնային պայմաններում
LIFEՎարսահարդարիչ, մազերի արդուկ օգտագործելը, մազերը հաճախակի ներկելը, քիմիական գանգրացումից օգտվելը մազերը դարձնում են դյուրաբեկ և արտաքին ազդակների հանդեպ խոցելի: Վնասված մազերը զուրկ են լինում բնական ճարպից, չոր և վնասված ծայրեր են ունենում:
Առողջ մազեր ունենալու համար պետք է ապահովել վիտամինների անհրաժեշտ քանակը, քանի որ ոչ ճիշտ խնամքի պատճառով դրանք կարող են մահանալ, թափվել կամ անշուք տեսք ունենալ: Այս ամենից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Օրինակ՝ B վիտամինը կանխում է թեփի առաջացումը և մազերի վաղ սպիտակելը, նպաստում է դրանց որակի բարձրացմանը, A վիտամինը նպաստում է էլաստիկությանը և կանխում մազերի կոտրվելն ու ճյուղավորումը: Կարևոր նշանակություն ունի նաև E վիտամինը:
Մազերի խնամքը և դրանց սնուցումը կարելի է իրականացնել և՛ տան պայմաններում, և՛ մասնագետների օգնությամբ: Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող դիմակ, որը կենսունակություն կհաղորդի ձեր մազերին:
1ճ.գդալ ձիթպտղի ձեթը խառնեք 1ձվի դեղնուցի, 1թ. գդալ մեղրի և 1թ.գդալ կոնյակի հետ: Քսեք դիմակը մաքուր, խոնավ մազերին և մազերը փաթաթեք սրբիչով: Թողեք 20-30 րոպե և մազերը լվացեք օճառաջրով
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



