Մազերի վերականգնում` տնային պայմաններում
ԼԱՅՖՎարսահարդարիչ, մազերի արդուկ օգտագործելը, մազերը հաճախակի ներկելը, քիմիական գանգրացումից օգտվելը մազերը դարձնում են դյուրաբեկ և արտաքին ազդակների հանդեպ խոցելի: Վնասված մազերը զուրկ են լինում բնական ճարպից, չոր և վնասված ծայրեր են ունենում:
Առողջ մազեր ունենալու համար պետք է ապահովել վիտամինների անհրաժեշտ քանակը, քանի որ ոչ ճիշտ խնամքի պատճառով դրանք կարող են մահանալ, թափվել կամ անշուք տեսք ունենալ: Այս ամենից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Օրինակ՝ B վիտամինը կանխում է թեփի առաջացումը և մազերի վաղ սպիտակելը, նպաստում է դրանց որակի բարձրացմանը, A վիտամինը նպաստում է էլաստիկությանը և կանխում մազերի կոտրվելն ու ճյուղավորումը: Կարևոր նշանակություն ունի նաև E վիտամինը:
Մազերի խնամքը և դրանց սնուցումը կարելի է իրականացնել և՛ տան պայմաններում, և՛ մասնագետների օգնությամբ: Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող դիմակ, որը կենսունակություն կհաղորդի ձեր մազերին:
1ճ.գդալ ձիթպտղի ձեթը խառնեք 1ձվի դեղնուցի, 1թ. գդալ մեղրի և 1թ.գդալ կոնյակի հետ: Քսեք դիմակը մաքուր, խոնավ մազերին և մազերը փաթաթեք սրբիչով: Թողեք 20-30 րոպե և մազերը լվացեք օճառաջրով
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



