Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան
POLITICSԱյսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
«Ուժեղ Հայաստանի ապագա կառուցողներ, բարով եք եկել։ Այսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը՝ նոր մտածողություն, նոր առաջնորդություն, նոր քաղաքական ուժ և ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը։ Մեր պայքարը սկսվեց եկեղեցու և ազգային արժեքների պահպանման համար։ Այդ միասնությունը շատերին սկսեց վախեցնել, իսկ մեր հայրենակիցներին միավորեց։ Միավորեց արդարության համար, այն արդարության համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը»,- նշել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ ուժեղ Հայաստանը առջևում է և Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



