Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
«Ուժեղ Հայաստանի ապագա կառուցողներ, բարով եք եկել։ Այսօր հայտարարում ենք ուժեղ Հայաստանի նոր թվականի սկիզբը՝ նոր մտածողություն, նոր առաջնորդություն, նոր քաղաքական ուժ և ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը։ Մեր պայքարը սկսվեց եկեղեցու և ազգային արժեքների պահպանման համար։ Այդ միասնությունը շատերին սկսեց վախեցնել, իսկ մեր հայրենակիցներին միավորեց։ Միավորեց արդարության համար, այն արդարության համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը»,- նշել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ ուժեղ Հայաստանը առջևում է և Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



