Yerevan, 03.October.2026,
00
:
00
BREAKING


Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել  «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am—ին հայտնում են, որ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի  ավելի քան 100 նկարչական աշխատանքները, որոնք բերվել են ԱՄՆ-ից: Ցուցադրվել է նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ամփոփիչ միջոցառումը մեկնարկել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Իմ սիրտը լեռներում է» երաժշտական ստեղծագործության հնչյունների ներքո: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, սարոյանական արվեստի երկրպագուներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ ցուցադրությունը Վիլյամ Սարոյանին նորովի բացահայտելու հնարավորություն է, ինչպես նաև «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ կարևոր համագործակցության նոր փուլ. «Մենք կշարունակենք հիմնադրամի հետ համատեղ աշխատանքը՝ Սարոյանին ներկայացնելու, բացահայտելու, ճանաչելու, իրազեկելու, տեսանելի դարձնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ նրա բոլոր գործերը, ինչպես նաև Սարոյանն ինքը որպես մարդ՝ իր արժեքներով և վարքագծով ավելի քան արդիական են մեր օրերում: Սարոյանը սովորեցնում է մարդ լինելու ամենակարևոր դասերը, և այս առումով նաև առանցքային է՝  առավել խորությամբ և տարբեր կողմերից ճանաչել Սարոյանին: Նկարների միջոցով նրան բացահայտելն էլ նոր փորձառություն է, որը անպայման պետք է շարունակություն ունենա: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամին պատրաստակամության և համագործակցության համար»:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Սարոյանի նկարչական աշխատանքները կվերադարձվեն ԱՄՆ, բայց ցուցադրված որոշ գործեր կմնան Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ տարի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի կողմից Սարոյանի գործերից նվիրաբերվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը ևս կփոխանցվի ԳԱԹ-ին: «Սրանով Սարոյանը մի նոր թելով կկապվի Հայաստանի Հանրապետությանը՝ մեզ ավելի ամուր կապելով իր արվեստի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա շնորհակալություն է հայտնել հիմնադրամին և նվիրատվությունը փոխանցել Գրականության և արվեստի թանգարանին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է, որ վեց ամիս է՝ Գրականության և արվեստի թանգարանը գունավորվել է սարոյանական գույներով. «Վեց ամիս է, որ ժամանակավորապես հարստացել ենք 100-ից ավելի ինքնատիպ ստեղծագործական աշխատանքներով, որոնց միջոցով հնարավոր եղավ բացահայտել Սարոյանին որպես նկարչի։ Ահա  այստեղ է, որ արվեստը գալիս է օգնության ավելի խորը հասկանալու գրականությունը, և գրականությունը գալիս է օգնության՝ հասկանալու արվեստը։ Վիլյամ Սարոյանն իր նկարչական աշխատանքների զգալի մասը ստեղծել է հենց գրական ստեղծագործություններին զուգընթաց, և դրանցում արտահայտված են Սարոյան գրողի և Սարոյան նկարչի ամենաանկեղծ ու խորը ապրումները: Այսօր այս աշխատանքները կրկին վերադառնալու են Միացյալ Նահանգներ՝ Սարոյանի Ամերիկա: Այս փաստը մեզ, իհարկե, մի փոքր տխրեցնում է, բայց  գիտակցում ենք, որ աշխատանքները պետք է վերադառնան Սարոյանի ծննդավայր: Ուզում եմ ուրախությամբ հայտարարել, որ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը և Գրականության և արվեստի թանգարանը կնքում են համագործակցության հուշագիր, որի շրջանակում այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա»:

ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ցուցադրության կայացման համար: Նա  նշել է՝  սարոյանական ցուցադրության նկարներն իր հետ տանում է ԱՄՆ, սակայն դրանցից երկուսը կշարունակեն մնալ Հայաստանում. «Ապրիլի 24-ին արված այս  նկարը թերևս իմ ամենասիրելի գործն է, որը նվիրաբերում եմ ԳԱԹ-ին։ Իսկ մյուս նկարը, որը արված է Ֆրեզնոյում, կուզեի նվիրատվություն անել Հայաստանի ազգային պատկերասրահին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում և լիահույս եմ, որ մենք շուտով նորից կհանդիպենք»:

«Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացման շրջանակում հայտարարվել էր նաև նկարչական մրցույթ աշակերտների շրջանում: Դպրոցականները, ոգեշնչված Սարոյանի գրական ստեղծագործություններից, ներկայացրել են իրենց նկարչական աշխատանքները: Ամփոփիչ միջոցառմանը հայտարարվել են նաև նկարչական մրցույթի արդյունքները: Նախարարը, մյուս ներկաների հետ, դիտել է դպրոցականների նկարչական աշխատանքները, զրուցել նրանց հետ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun