Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


«Ֆուլ Հաուս. Վայրէջք»․ վերադարձ ու տարիներով պահված հույզեր

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Տարիներ անց սիրված սիթքոմը՝ «Ֆուլ Հաուս»-ը վերադարձել է ֆիլմի ձևաչափով: «Ֆուլ Հաուս. Վայրէջք» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ «Ֆուլ Հաուս»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե յոթ տարի, սակայն «երբ է լինելու շարունակությունը» հարցն այս տարիների ընթացքում հնչել է անդադար։ Սիրված հերոսները  վերադառնում են ամբողջովին նոր պատմությամբ՝ խոստանալով հույզեր, ծիծաղ ու անսպասելի շրջադարձեր:

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները: 

Ֆիլմի պրեմիերայից առաջ դերասանական կազմը կիսվեց սպասումներով, հույզերով ու անցած ճանապարհով։ Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը նշեց, որ «Ֆուլ Հաուսը երբ է լինելու» հարցը դարձել էր ամենատարածվածը․ «Կարծում եմ՝ բոլորը կհաստատեն, որ «ո՞նց ես, ի՞նչ կա չկա»-ից ավելի շատ մեր կյանքում գերակշռում էր «Ֆուլ Հաուսը ե՞րբ է լինելու» հարցը։ Մարդուն հանդիպում էիր՝ նույնիսկ բարև չէր տալիս, առաջին հարցը դա էր։ Վերջապես որոշեցինք այդ հարցը փակել»։

Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ սերիալի փոխարեն ֆիլմ ստեղծելու գաղափարը վաղուց է եղել․ «Մենք չէինք կարող անել հերթական եթերաշրջան, մեզ պետք էր մի քայլ առաջ, իսկ դա՝ ֆիլմն էր։ Ուզում էինք, որ այն չլինի միայն կատակերգություն, այլ ներառի նաև դրամա, արկածային տարրեր ու լարված պահեր, որպեսզի հնարավորինս պահենք հանդիսատեսին էկրանների առաջ»։

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը պատմեց, որ ֆիլմի ստեղծման ճանապարհին ամենաբարդը թիմը կրկին մեկտեղելն էր․ «Յոթ տարի անց բոլորն արդեն իրենց գործերն ունեին, մեկը մի երկրում էր, մյուսը՝ մեկ ուրիշում։ Բայց փառք Աստծո՝ շատ արագ հավաքվեցինք, որովհետև բոլորի համար սա սպասված էր, ու բոլորը մեծ հաճույքով ու եռանդով աշխատեցին»։

Նա ընդգծեց, որ ֆիլմը միջազգային ցուցադրություն է ունենալու՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Կանադայում․ «Կան քաղաքներ, որտեղ երբեք հայկական ֆիլմ չի ցուցադրվել, և ամենահետաքրքիրը՝ այդ քաղաքներում նույնիսկ չեն պատկերացրել, թե որքան հայ է ապրում այնտեղ։ Ֆիլմը մարդկանց համախմբում է»։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը պրեմիերան բնութագրեցին որպես տարիներով փայփայված օր․ «Հիշեցի մեր բոլոր 12 տարիները ու հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրն այս օրը իր մեջ պահել է, բայց համարձակություն չի ունեցել բարձրաձայնելու։ Սա մեզ համար չափազանց կարևոր օր է»,- նշեց դերասանուհին:

Նրա խոսքով՝ նկարահանումների դժվարությունները հետին պլան են մղվում, երբ աշխատանքն անում ես սիրով․ «Արվեստը զոհեր է պահանջում, բայց, երբ գործը քեզ համար աշխատանք չէ, այլ սեր, դժվարությունները հետո անգամ չես հիշում»։

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն էլ նշեց, որ «Ֆուլ Հաուս»-ը երբեք չի անհետացել իրենց կյանքից․

«Մենք չափազանց երկար ենք ապրել այդ կերպարների հետ, և նույնիսկ հիմա մեծ դիսոնանս չկա։ Մեր աշխատանքը միշտ եղել է կոլեկտիվ, և դա այս ֆիլմի ամենամեծ հաջողությունն է»։

Սցենարիստ, դերասան Գարիկ Սեփխանյանը պատմեց սցենարական աշխատանքի դժվարությունների մասին․

«Սցենարը մոտ վեց դրաֆտ է ունեցել։ Աշխատել ենք գիշեր-ցերեկ, քննարկել, փոխել, որպեսզի բոլորին դուր գա։ Հուսամ՝ հանդիսատեսը դա կզգա ֆիլմը դիտելուց հետո»։

«Ֆուլ Հաուս. Վայրէջք»-ը ոչ միայն սիրված պատմության շարունակությունն է, այլ նաև տարիներով ձևավորված թիմի վերադարձը՝ լի հույզերով, հումորով ու սպասումով։ Իսկ թե որքան կարդարանա այդ սպասումը, ստեղծագործական թիմի խոսքով՝  կորոշի հանդիսատեսը։ 

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR