Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ֆուլ Հաուս. Վայրէջք»․ վերադարձ ու տարիներով պահված հույզեր

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Տարիներ անց սիրված սիթքոմը՝ «Ֆուլ Հաուս»-ը վերադարձել է ֆիլմի ձևաչափով: «Ֆուլ Հաուս. Վայրէջք» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ «Ֆուլ Հաուս»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե յոթ տարի, սակայն «երբ է լինելու շարունակությունը» հարցն այս տարիների ընթացքում հնչել է անդադար։ Սիրված հերոսները  վերադառնում են ամբողջովին նոր պատմությամբ՝ խոստանալով հույզեր, ծիծաղ ու անսպասելի շրջադարձեր:

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները: 

Ֆիլմի պրեմիերայից առաջ դերասանական կազմը կիսվեց սպասումներով, հույզերով ու անցած ճանապարհով։ Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը նշեց, որ «Ֆուլ Հաուսը երբ է լինելու» հարցը դարձել էր ամենատարածվածը․ «Կարծում եմ՝ բոլորը կհաստատեն, որ «ո՞նց ես, ի՞նչ կա չկա»-ից ավելի շատ մեր կյանքում գերակշռում էր «Ֆուլ Հաուսը ե՞րբ է լինելու» հարցը։ Մարդուն հանդիպում էիր՝ նույնիսկ բարև չէր տալիս, առաջին հարցը դա էր։ Վերջապես որոշեցինք այդ հարցը փակել»։

Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ սերիալի փոխարեն ֆիլմ ստեղծելու գաղափարը վաղուց է եղել․ «Մենք չէինք կարող անել հերթական եթերաշրջան, մեզ պետք էր մի քայլ առաջ, իսկ դա՝ ֆիլմն էր։ Ուզում էինք, որ այն չլինի միայն կատակերգություն, այլ ներառի նաև դրամա, արկածային տարրեր ու լարված պահեր, որպեսզի հնարավորինս պահենք հանդիսատեսին էկրանների առաջ»։

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը պատմեց, որ ֆիլմի ստեղծման ճանապարհին ամենաբարդը թիմը կրկին մեկտեղելն էր․ «Յոթ տարի անց բոլորն արդեն իրենց գործերն ունեին, մեկը մի երկրում էր, մյուսը՝ մեկ ուրիշում։ Բայց փառք Աստծո՝ շատ արագ հավաքվեցինք, որովհետև բոլորի համար սա սպասված էր, ու բոլորը մեծ հաճույքով ու եռանդով աշխատեցին»։

Նա ընդգծեց, որ ֆիլմը միջազգային ցուցադրություն է ունենալու՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Կանադայում․ «Կան քաղաքներ, որտեղ երբեք հայկական ֆիլմ չի ցուցադրվել, և ամենահետաքրքիրը՝ այդ քաղաքներում նույնիսկ չեն պատկերացրել, թե որքան հայ է ապրում այնտեղ։ Ֆիլմը մարդկանց համախմբում է»։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը պրեմիերան բնութագրեցին որպես տարիներով փայփայված օր․ «Հիշեցի մեր բոլոր 12 տարիները ու հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրն այս օրը իր մեջ պահել է, բայց համարձակություն չի ունեցել բարձրաձայնելու։ Սա մեզ համար չափազանց կարևոր օր է»,- նշեց դերասանուհին:

Նրա խոսքով՝ նկարահանումների դժվարությունները հետին պլան են մղվում, երբ աշխատանքն անում ես սիրով․ «Արվեստը զոհեր է պահանջում, բայց, երբ գործը քեզ համար աշխատանք չէ, այլ սեր, դժվարությունները հետո անգամ չես հիշում»։

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն էլ նշեց, որ «Ֆուլ Հաուս»-ը երբեք չի անհետացել իրենց կյանքից․

«Մենք չափազանց երկար ենք ապրել այդ կերպարների հետ, և նույնիսկ հիմա մեծ դիսոնանս չկա։ Մեր աշխատանքը միշտ եղել է կոլեկտիվ, և դա այս ֆիլմի ամենամեծ հաջողությունն է»։

Սցենարիստ, դերասան Գարիկ Սեփխանյանը պատմեց սցենարական աշխատանքի դժվարությունների մասին․

«Սցենարը մոտ վեց դրաֆտ է ունեցել։ Աշխատել ենք գիշեր-ցերեկ, քննարկել, փոխել, որպեսզի բոլորին դուր գա։ Հուսամ՝ հանդիսատեսը դա կզգա ֆիլմը դիտելուց հետո»։

«Ֆուլ Հաուս. Վայրէջք»-ը ոչ միայն սիրված պատմության շարունակությունն է, այլ նաև տարիներով ձևավորված թիմի վերադարձը՝ լի հույզերով, հումորով ու սպասումով։ Իսկ թե որքան կարդարանա այդ սպասումը, ստեղծագործական թիմի խոսքով՝  կորոշի հանդիսատեսը։ 

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին