Իրավիճակը սահմանին հանգիստ է, լուրջ միջադեպեր չկան. Մովսես Հակոբյան
SOCIETYՍահմանին համեմատաբար հրադադար է եւ որեւէ ակտիվ գործողություն այս պահին չի իրականացվում: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողներին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով` իրավիճակը սահմանին պետք է մշտապես համեմատել տարբեր ժամանահատվածների հետ:
«Լուրջ միջադեպեր առաջին գծում չկան: Եթե իրավիճակը համեմատենք տարեսկզբի եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա բավականին հանգիստ է»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալը:
Հիշեցնենք, որ եւ 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին եւ 2015թ. հունվարին իրավիճակը սահմանին եւ շփման գծում բավականին լարված էր:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



