Իրավիճակը սահմանին հանգիստ է, լուրջ միջադեպեր չկան. Մովսես Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանին համեմատաբար հրադադար է եւ որեւէ ակտիվ գործողություն այս պահին չի իրականացվում: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողներին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով` իրավիճակը սահմանին պետք է մշտապես համեմատել տարբեր ժամանահատվածների հետ:
«Լուրջ միջադեպեր առաջին գծում չկան: Եթե իրավիճակը համեմատենք տարեսկզբի եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա բավականին հանգիստ է»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալը:
Հիշեցնենք, որ եւ 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին եւ 2015թ. հունվարին իրավիճակը սահմանին եւ շփման գծում բավականին լարված էր:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



