Yerevan, 27.February.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ են արգելված կանխիկ վճարումները. ի՞նչ պետք է իմանաք

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է հստակ պարտադիր դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից գործարքներն պետք է իրականացվեն ոչ թե կանխիկ, այլ՝ բանկային կամ այլ անկանխիկ եղանակներով։

Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը իրականացնում է 300,000 դրամից բարձր արժողությամբ ապրանքների կամ գույքի վաճառք, օգտագործում, ծառայությունների մատուցում, աշխատանքների իրականացում, պասիվ եկամուտների վճարում կամ փոխառությունների տրամադրում եւ դրանց կողմերից մեկը ֆիզիկական անձ է, այդ վճարումները պետք է կատարվեն միայն անկանխիկ ձեւով։ Բացառություն են կազմում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից իրականացվող նիշված գնման որոշ դեպքեր, երբ գործում է ԱԱՀ-ի վերադարձի հատուկ կարգը։

Եթե գործարքը կատարվում է օտարերկրյա կազմակերպության և Հայաստանի Հանրապետության սուբյեկտների միջև, և վճարումը կատարվում է ՀՀ տարածքում, այն նույնպես պետք է իրականացվի անկանխիկ։ Նույնը վերաբերում է ՀՀ տարածքում իրականացվող ցանկացած գործարքի, երբ կողմերն են անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները, նոտարները կամ փաստաբանները։

Փաստաբանական և խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաեւ նոտարական ծառայությունների դիմաց վճարումները ևս նախատեսված են իրականացնելու միայն անկանխիկ եղանակով։ Նոտարական պետական տուրքն էլ գանձվում է նույն կարգով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները տրամադրում են բացառապես անկանխիկ։ Վարկերի մարումներն ու ավանդների վերադարձը որոշ դեպքերում կարող են լինել կանխիկ՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված կարգով, սակայն փոխառությունները մարվում են միայն անկանխիկ։

Գրավատների տրամադրած վարկերը փուլային են անցում կատարել ամբողջությամբ անկանխիկ տրամադրման.

  • 2022-ի հուլիսի 1-ից՝ 80,000 դրամից բարձր,
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 50,000 դրամից բարձր,
  • 2024-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամից բարձր գումարների դեպքում։

Օրենքը կարևոր սահմանափակում եւս ունի. կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարներն ու փաստաբանները չեն կարող անկանխիկ գործարքներում առաջարկել կամ ստանալ ավելի բարձր գին, քան կանխիկ գործարքներում։

Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկին տրված է իրավունք սահմանել անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների հնարավոր սահմանաչափերը եւ դրանց կիրառման կարգը։

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով գործարքների իրականացմանը, ապա սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե ֆիզիկական անձանց միջև իրականացվում է այնպիսի գործարք, որի արդյունքում ծագող իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման, և այդ գործարքի գումարը գերազանցում է 500,000 դրամը, վճարումը և դրա ստացումը պետք է իրականացվեն միայն անկանխիկ ձևով։

Նույնական պարտադիր անկանխիկ է նաև ֆիզիկական անձանց միջև իրականացվող 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը։ Միևնույն ժամանակ, եթե այլ օրենքներով սահմանված են ավելի ցածր սահմանաչափեր, գործում են հենց այդ սահմանված կարգերը։ Այս քաղաքականությունը ընդլայնվել է նաև հաջորդ փուլում․ 2023 թվականի հուլիսի 1-ից, ֆիզիկական անձանց միջև իրականացվող 300,000 դրամը գերազանցող ցանկացած գործարքի դիմաց վճարումները և դրանց ստացումները Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է կատարվեն անկանխիկ՝ անկախ գործարքի բնույթից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications