Դեռահասները սպանել են 17 տարեկան պատանուն, հետո էլ նրա մորը՝ հանցագործությունը կոծկելու համար
SOCIETYՉիտայում անչափահաս տղաներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են 17 տարեկան տղայի եւ նրա մոր սպանության մեջ։ Նրանք սպանել տղային, հետո, տեսնելով, որ նրա մայրը խուզարկու է վարձել՝ որդու սպանողին գտնելու համար, սպանել են նաեւ կնոջը, որպեսզի նա իրենց հետքի վրա դուրս չգա։ Մարդասպանները սպանված երիտասարդի ընկերներն էին, նրան սպանել են դանակի բազմաթիվ հարվածներով։
Ինչպես պարզվել է, նրանք զանգել են ընկերոջն ու դուրս կանչել զրուցելու, հետո նրանց միջեւ լեռվակռիվ է սկսվել, ու տղային դանակի հարված հասցնելով՝ սպանել են։ Մի քանի օրից նրանք սպանել են նաեւ տղայի 43-ամյա մորը՝ վախենալով, որ նա կարող է պարզել, որ իրենք են սպանել նրա որդուն։
Դեռահասները ձերբակալվել են, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



