Դեռահասները սպանել են 17 տարեկան պատանուն, հետո էլ նրա մորը՝ հանցագործությունը կոծկելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉիտայում անչափահաս տղաներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են 17 տարեկան տղայի եւ նրա մոր սպանության մեջ։ Նրանք սպանել տղային, հետո, տեսնելով, որ նրա մայրը խուզարկու է վարձել՝ որդու սպանողին գտնելու համար, սպանել են նաեւ կնոջը, որպեսզի նա իրենց հետքի վրա դուրս չգա։ Մարդասպանները սպանված երիտասարդի ընկերներն էին, նրան սպանել են դանակի բազմաթիվ հարվածներով։
Ինչպես պարզվել է, նրանք զանգել են ընկերոջն ու դուրս կանչել զրուցելու, հետո նրանց միջեւ լեռվակռիվ է սկսվել, ու տղային դանակի հարված հասցնելով՝ սպանել են։ Մի քանի օրից նրանք սպանել են նաեւ տղայի 43-ամյա մորը՝ վախենալով, որ նա կարող է պարզել, որ իրենք են սպանել նրա որդուն։
Դեռահասները ձերբակալվել են, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



