Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի կարելի է հայաստանյան խանութներում ու սրճարաններում հանդիպել մեր քիմքի համար անսովոր քաղցրավենիքի, որը կոչվում է մոչի: Այն ունի յուրահատուկ համ, դա այնպիսի քաղցրավենիք է, որն ունի իր «ֆանատները», բայց և քիչ չեն նրանք, ովքեր տանել չեն կարողանում դրա համը: Իսկ ի՞նչ է իրականում այն իրենից ներկայացնում, ի՞նչ պատմություն ունի...

Մոչին (mochi) կամ մոտին ավանդական ճապոնական քաղցրավենիք է, որը պատրաստվում է կպչուն բրնձից: Մոչիի արմատները հին են, այն հայտնվել է Ճապոնիայում Յայոյի ժամանակաշրջանում (մ.թ.ա. մոտ 300 - մ.թ. 300 թվականներ), երբ այդ երկրում բրինձն է դարձել հիմնական սնունդ: Այդ ժամանակներում բրնձի հատուկ տեսակը՝ մոչիգոմեն (կպչուն բրինձ) օգտագործվում էր աստվածների և նախնիների համար ծիսական ուտեստներ պատրաստելու նպատակով: Համարվում էր, որ մոչին օժտված է բրնձի սրբազան ուժով և պարգևում է հաջողություն, երկարակեցություն և կենսունակություն: Այսինքն, ի սկզբանե այն ունեցել է ծիսական նշանակություն: Հեյանի ժամանակաշրջանում էլ (8-12-րդ դարեր) մոչին դարձել է Նոր տարվա և կրոնական արարողությունների անբաժանելի մասը: Հատկապես հայտնի ավանդույթ է եղել «կագամի մոչին»՝ բրնձե երկու կլոր բլիթներ, որոնք դրված են մեկը մյուսի վրա, իսկ վերևում շարված են մանդարինի շերտեր: Դրանք խորհրդանշում են ներդաշնակություն և բարգավաճում նոր տարում:

Հետագայում ժամանակի ընթացքում մոչին դադարել է լինել բացառապես ծիսական սնունդ և դարձել է հայտնի քաղցրավենիքաղանդեր։ Լինելով բացառապես ճապոնական խոհանոցի քաղցրավենիք՝ 20-րդ և 21րդ դարերում, շնորհիվ ճապոնական սփյուռքի և J-pop/անիմե մշակույթի, մոչին հայտնի է դարձել նաև ամբողջ աշխարհում՝ հատկապես Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ։

Մոչիի պատրաստման դասական մեթոդը կոչվում է մոչի-ցուկի՝ «մոչիի ծեծ»։ Կպչուն բրինձը նախ գոլորշու մեջ է եփվում, ապա մեծ հավանգի (ուսու) մեջ ծեծվում է փայտե մուրճերով (կինե), մինչև առաձգական զանգված դառնալը։ Դրանից հետո այդ զանգվածը բաժանվում է կտորների և ձևավորվում գնդաձև, խորանարդաձև կամ էլ հարթ տորթերի տեսքով։ Հետո դրանք պատրաստվում են գրիլի կամ եփման մեթոդներով:

Մոչին նաև կարելի է պատրաստել ալ յուրից և քաղցր բրնձից (մոչիկո)։ Ալ յուրը խառնում են ջրի հետ, մինչև կպչուն, անթափանց սպիտակ զանգված ստանալը։ Այնուհետև այդ զանգվածը եփվում է սովորական կամ միկրոալիքային վառարանում, մինչև այն դառնա առաձգական և թափանցիկ։

Ներկայում կան մոչիի բազմաթիվ տեսակներ: Օրինակ՝ դաֆուկու մոչին մոչիի լավաշ է, որը լցված է կարմիր լոբու քաղցր մածուկով (անկո)։ Իչիրիկիկո մոչին մատուցվում է սոյայի սոուսով կամ ընկույզի փոշիով։ Մոչիի պաղպաղակը մոչիի ժամանակակից տարբերակ է, որտեղ պաղպաղակի գնդիկը փաթաթվում է մոչիի շերտով։ Չնայած մոչին համարվում է քաղցրավենիք, բայց այն նաև օգտագործվում է ապուրների մեջ: Օշիրուկոն (կամ օզենզայը) քաղցր ապուր է, որը պատրաստվում է շաքարի օշարակի մեջ տապակած լոբիով և վրայից տապակած մոչի դնելով։ Ճապոնացիները հաճախ այն ուտում են ձմռանը՝ տաքանալու համար։ Չիկարա ուդոնը (նշանակում է «ուժի ուդոն») ապուր է, որը պատրաստվում է ուդոն լապշայով (հաստ ցորենի լապշա, որը տարածված է Ճապոնիայում) և տապակած մոչիով։ Մոչիից պատրաստվում են նաև պանրի փոխարինիչների մի քանի տեսակներ, որոնք հարմար են բուսակերների և լակտոզայի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց համար:

Այսօր մոչի կարելի է գտնել աշխարհի բազմաթիվ սրճարաններում, սուպերմարկետներում՝ նույնիսկ որպես սառեցված աղանդեր, տարբեր համերով՝ ավանդական մոչիից մինչև մանգո։ Ինչպես Ճապոնիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում մոչիի պահանջարկը աճում է Նոր տարվա նախօրեին: Ի դեպ, ամեն տարի Ճապոնիայում Նոր տարվա տոների ժամանակ մի քանի տարեց մարդիկ և երեխաներ են մահանում մոչիով խեղդվելուց։ Այնուամենայնիվ, այնտեղ հավատում են, որ մոչի ուտելը աստվածային օրհնություններ է բերում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine