Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային կառույցները բարձր են գնահատում ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ ՀՀ պայքարը

SOCIETY

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոյի փոխտնօր Ջեյմս Ուոլշի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Ներսես Երիցյանը բարձր է գնահատել բյուրոյի գործունեությունը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ Ջեյմս Ուոլշի այցը Հայաստան վկայում է միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ երկու երկրների կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահի տեղակալն առանձնակիորեն կարևորել է ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոյի դերակատարությունը Հայաստանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ), ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (ԶՈԶ ՏՖ) դեմ պայքարի համակարգի զարգացմանն ուղղված ջանքերում: Մասնավորապես, 2007 թվականի ց ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջոցով տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացված ծրագրերն էապես նպաստել են երկրի ֆինանսական հետախուզության ազգային մարմնի՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ինչպես նաև ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նշվել է, որ հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում հաջողվել է էապես բարեփոխել ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի իրավական կարգավորման դաշտը, զարգացնել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի ներքո հաշվետվություն տրամադրող անձ հանդիսացող՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության ազգային մարմնի և իրավապահ մարմինների կարողությունները, արդիականացնել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկատվական և վերուծական համակարգերը, նպաստել ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցության որակական բարելավմանը:

Ջեյմս Ուոլշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոն երկար տարիներ արդյունավետորեն գործակցում է ՀՀ իրավասու գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Այդ գործակցության շոշափելի արդյունքների մասին են վկայում նաև միջազգային պատկան կառույցների կողմից Հայաստանի ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի համակարգի վերաբերյալ բարձր գնահատականները, հատկապես՝ ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի գծով ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների մասով:

Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի համակարգի հիմնական բնութագրիչները, ինչպես նաև այդ ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու հետագա զարգացման ուղիները:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank