Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջազգային կառույցները բարձր են գնահատում ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ ՀՀ պայքարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոյի փոխտնօր Ջեյմս Ուոլշի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Ներսես Երիցյանը բարձր է գնահատել բյուրոյի գործունեությունը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ Ջեյմս Ուոլշի այցը Հայաստան վկայում է միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ երկու երկրների կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահի տեղակալն առանձնակիորեն կարևորել է ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոյի դերակատարությունը Հայաստանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ), ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (ԶՈԶ ՏՖ) դեմ պայքարի համակարգի զարգացմանն ուղղված ջանքերում: Մասնավորապես, 2007 թվականի ց ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջոցով տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացված ծրագրերն էապես նպաստել են երկրի ֆինանսական հետախուզության ազգային մարմնի՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ինչպես նաև ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նշվել է, որ հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում հաջողվել է էապես բարեփոխել ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի իրավական կարգավորման դաշտը, զարգացնել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի ներքո հաշվետվություն տրամադրող անձ հանդիսացող՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության ազգային մարմնի և իրավապահ մարմինների կարողությունները, արդիականացնել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկատվական և վերուծական համակարգերը, նպաստել ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցության որակական բարելավմանը:

Ջեյմս Ուոլշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության բյուրոն երկար տարիներ արդյունավետորեն գործակցում է ՀՀ իրավասու գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Այդ գործակցության շոշափելի արդյունքների մասին են վկայում նաև միջազգային պատկան կառույցների կողմից Հայաստանի ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի համակարգի վերաբերյալ բարձր գնահատականները, հատկապես՝ ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի գծով ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների մասով:

Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում ՓԼ/ԱՖ և ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի համակարգի հիմնական բնութագրիչները, ինչպես նաև այդ ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու հետագա զարգացման ուղիները:

 

Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»