Սրտաբանը բացահայտել է քնի դիրքեր և ժեստեր, որոնք վկայում են ուժեղ սթրեսի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սրտաբան Ա. Ռոխասը ասել է , որ սթրեսի նշանները կարող են դրսևորվել նույնիսկ քնի ժամանակ: Նա բացատրեց, որ մարդու մարմինը ակամա շարժումների և կեցվածքների միջոցով ունակ է ազատել օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:
Բժիշկը նշեց, որ կորտիզոլի՝ սթրեսի հիմնական հորմոնի բարձր մակարդակը վկայում են այնպիսի վարքագծերի մասին, ինչպիսիք են դաստակները ծալելը, բռունցքները սեղմելը, ձեռքերը կամ ոտքերը խաչելը և ծնոտը սեղմելը քնի ժամանակ: Այլ նշաններից են դեմքի ծռմռոցը, պարանոցը բռնելը, մեկ կամ երկու ձեռքերը բարձրացնելը, պտղի դիրքով քնելը և բարձը մարմնին կամ գլխին ամուր սեղմելը: Այս բոլոր շարժումները վկայում են ներքին լարվածության և անհանգստության մասին, որը շարունակվում է նույնիսկ քնի մեջ:
Իսպանացի մասնագետները նշել են, որ քրոնիկ սթրեսը բացասաբար է անդրադառնում սրտի և արյան անոթների վրա։ Դրա ազդեցությունը նվազեցնելու համար նրանք խորհուրդ են տալիս թողնել ծխելը, ալկոհոլը և կոֆեին պարունակող ըմպելիքները։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, հավասարակշռված սննդակարգը և կայուն քնի գրաֆիկը օգնում են մարմնին վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը։
Բժիշկները նաև խորհուրդ են տալիս ժամանակ հատկացնել հանգստի և հաճելի զբաղմունքների համար, լսել հանգստացնող երաժշտություն և չխուսափել սիրելիների հետ սոցիալական շփումներից: Եթե դուք զգում եք ուժեղ նյարդային լարվածություն, օգտակար է դիմել հոգեբանի, որը կարող է օգնել ձեզ բարելավել ձեր ինքնագնահատականը և սովորել հաղթահարել անհանգստությունը:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



