Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք մենք իրականում հենց վասաբի ենք օգտագործում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վասաբին ճապոնական խոհանոցի հիմնական համեմունքներից մեկն է, որը հայտնի է իր սուր համով և թարմ բույրով: Ի սկզբանե նշենք, որ այն, ինչ մենք սովոր ենք օգտագործել որպես վասաբի, իրականում հաճախ դրա հետ ոչ մի կապ չունի:

Իսկական վասաբին ստացվում է Ճապոնիայի սառը լեռնային առվակներում աճող Wasabi japonica բույսի արմատից: Դրա աճեցումը պահանջում է հատուկ պայմաններ՝ մաքուր ջուր և հաստատուն ջերմաստիճան, ինչը այդ արտադրանքը դարձնում է հազվագյուտ և թանկ: Ճապոնիայից դուրս վասաբի անունով հայտնի սոուսների մեծ մասը սովորաբար բաղկացած է լինում ծովաբողկից, մանանեխից և ներկանյութերից:

Ասուկայի ժամանակաշրջանում (593-710) վասաբին հիշատակվում էր որպես բուժիչ բույս: Վասաբիի պատմությունը, որպես համեմունք, սկսվել է մոտավորապես 14-րդ դարում, երբ մի ֆերմեր հայտնաբերել է այդ բույսը: Այն առաջին անգամ օգտագործվել է որպես հում ձկան ախտահանիչ՝ իր հակասեպտիկ հատկությունների շնորհիվ: Ավելի ուշ՝ 1396 թվականին, վասաբին հայտնի է դարձել որպես համեմունք, երբ այն որպես նվեր առաջարկվել է ապագա սյոգունին, որը հավանել է այն և սկսել տարածել երկրի այլ շրջաններում: Էդոյի վաղ շրջանում (16031868) վասաբին սկսել են աճեցնել այն տարածքում, որն այժմ Շիզուոկա պրեֆեկտուրան է: Սկզբում այդ համեմունքը տարածված էր ազնվականության շրջանում, բայց ժամանակի ընթացքում սովորական մարդիկ ևս սկսել են օգտագործել այն: Այսօր վասաբին լայնորեն օգտագործվում է ճապոնական խոհանոցում, մասնավորապես սուշիի և սաշիմիի մեջ (կամ դրանց հետ) և համարվում է ճապոնական մշակույթի կարևոր տարր։

Իսկական վասաբիի առանձնահատկությունը արագ գոլորշիացող բույրն է: Քերելուց հետո արմատը կորցնում է իր համը մի քանի րոպեի ընթացքում, ուստի այն պատրաստվում է անմիջապես մատուցելուց առաջ: Վասաբին քերվում է շնաձկան կաշվից քերիչի վրա, որն արտանետում է եթերային յուղեր, որոնք էլ ստեղծում են վասաբիին բնորոշ կծվությունը: Վասաբիի կծվությունը տարբերվում է պղպեղից. այն զգացվում է քթում և արագ անցնում է՝ թողնելով թարմության զգացողություն: Դա էլ այդ համեմունքը դարձնում է թարմ ձկան և ծովամթերքի իդեալական լրացում՝ ընդգծելով դրանց համը։

Համայինից բացի, վասաբին նաև օգտակար է օրգանիզմի համար։ Այն պարունակում է նյութեր, որոնք կանխում են մանրէների աճը, բարելավում են մարսողությունը և խթանում արյան շրջանառությունը։ Ժամանակակից հետազոտությունները հաստատում են դրա հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկությունները։

Այսօր վասաբին տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ավելացվում է սոուսներին, խորտիկներին և նույնիսկ աղանդերին։ Սակայն միայն թարմ քերած արմատը կարող է բացահայտել ամբողջական համը։ Հետևաբար, իսկական վասաբի փորձելու համար պետք է փնտրել մասնագիտացված ռեստորաններ կամ պատվիրել թարմ արմատ հուսալի մատակարարներից։

Վասաբին ավելին է, քան պարզապես համեմունքը։ Այն ճապոնական գաստրոնոմիկ մշակույթի խորհրդանիշ է, որը պահանջում է հարգանք և ուշադրություն։ Դրա հազվադեպությունը, մշակման դժվարությունը և եզակի հատկությունները այդ համեմունքը դարձնում են այնպիսի հատուկ աստիճանի, որն արժանի է բարձր գովասանքի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network