Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Շատ եմ ուզում վերադառնալ. մենք բոլորս՝ ես, կինս, երեխաներս, շատ ենք կարոտում «Բարսելոնան». Մեսսի

SPORT

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ներկայում «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին բացառիկ հարցազրույց է տվել Sport.es-ին՝ խոսելով իր անցած ճանապարհի, Բարսելոնայից ստացած անսպառ սիրո, Փարիզում ունեցած փորձի և Մայամիում կյանքի մասին։

Ութ «Ոսկե գնդակի» դափնեկիրն անկեղծորեն պատմել է այն դատարկության մասին, որը զգացել է «Բարսայից» հեռանալուց հետո, և նշել, որ կցանկանար վերադառնալ քաղաք, որը համարում է իր իրական տունը։

— Ինչպե՞ս եք ապրում այն սերը, որ դեռ գալիս է «Բարսելոնայից»։

— Դա հիասքանչ է։ Ամեն բան, ինչ կապված է «Բարսելոնայի» հետ՝ մարդիկ, հիշողությունները, այնտեղ անցկացրած տարիները, միշտ արթնացնում են թեթև կարոտ ու հզոր զգացմունքներ։

— Տեսանյութը, որտեղ երևում են ձեր կարոտած երկրպագուները, ձեզ հուզե՞ց։

— Իհարկե։ Դուր է գալիս վերապրել այդ պահերը։ Դրանք իմ կյանքի ամենագեղեցիկ ու նշանակալի էջերից են։

— «Բարսայի» երկրպագուները ձեզ չեն մոռացել։

— Այո, բայց երբ հեռացա, ինձ մոտ մնաց դատարկություն։ Ամեն ինչ ստացվեց անսպասելի. վերջին խաղերս անցկացրի առանց երկրպագուների՝ համավարակի պատճառով։ Չկարողացա հրաժեշտ տալ այնպես, ինչպես միշտ երազել էի։ Պատկերացնում էի, որ ամբողջ կարիերաս կանցկացնեմ «Բարսելոնայում», հետո միայն կգնամ ԱՄՆ։ Բայց կյանքն այլ կերպ դասավորվեց։ Այնուամենայնիվ, երկրպագուների սերն ինձ հետ է, և վստահ եմ՝ երբեք չի մարի։

— Դուք Բարսելոնայում անցկացրել եք գրեթե ամբողջ կյանքը։

— Ես այնտեղ գնացի 12 կամ 13 տարեկանում և ավելի քան 20 տարի ապրել եմ քաղաքում։ Դա իմ կյանքի հսկայական մասն է, ու այդ կապը երբեք չի կորչի։

— Տարիներն անցնում են, գալիս են նոր սերունդներ, բայց սերն ու հիշողությունները մնում են։

— Միշտ այդպես է։ Գալիս են նոր ֆուտբոլիստներ, բայց պատմությունը չի ջնջվում։ Բազմաթիվ մեծ խաղացողներ են եղել, որոնք օգնել են «Բարսելոնային» դառնալ այն, ինչ այսօր է։ Նրանց անուններն էլ միշտ կհիշվեն սիրով։

— Եթե առանձնացնեք մի ամենաերջանիկ պահ…

— Դժվար է միայն մեկը նշել։ Աստված ինձ հնարավորություն տվեց ապրել բազմաթիվ հիասքանչ պահեր։ Եթե խոսենք տիտղոսների մասին՝ առաջին «սեքստետը» Գվարդիոլայի հետ անհավանական էր, ինչպես նաև վերջին Չեմպիոնների լիգայի հաղթանակը Լուիս Էնրիկեի օրոք։ Բայց ես գնահատում եմ ամբողջ ճանապարհս՝ թե ինչպես եմ աճել որպես մարդ և որպես ֆուտբոլիստ։

— Այսինքն՝ երջանկությունը միայն տիտղոսները չեն։

— Իհարկե։ Ինձ համար երջանկությունը այն է, որ եղել եմ «Բարսելոնայի» մի մասը։ Երեխա էի, երբ եկա այնտեղ, և հենց այնտեղ մեծացա։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ճակատագիրն ինձ հասցրեց այդ քաղաք։ Իմ բոլոր երեխաներն այնտեղ են ծնվել։ Դա իմ տունն է և միշտ այդպիսին կմնա։

— Հետևո՞ւմ եք թիմի խաղերին։

— Անպայման։ Մենք՝ նախկին բարսելոնացիներս, հաճախ քննարկում ենք թիմի խաղերը, արդյունքներն ու իրավիճակները։

— Փարիզում դուք ասել էիք, որ ձեզ հարմար չէիք զգում։ Ինչո՞ւ։

— Շատերն ասում են՝ Փարիզը դժոխք էր ինձ համար, բայց դա այդպես չէ։ Պարզապես չէի վայելում ֆուտբոլը։ Չէի ստանում այն ուրախությունը, որն ինձ միշտ տալիս էր խաղը։ Բայց ընտանիքով այնտեղ լավ ժամանակ անցկացրինք։ Դա մեր առաջին տեղափոխությունն էր Բարսելոնայից հետո, ամեն ինչ նոր էր։ Այստեղ՝ Մայամիում, ամեն ինչ ավելի հանգիստ է. կյանքը հիշեցնում է Կաստելդեֆելսը՝ ակումբը մոտ է, դպրոցը՝ նույնպես։ Ամեն ինչ ձեռքի տակ է։

— Հարմարվե՞լ եք MLS-ին։

— Այո, այստեղ ամեն ինչ ավելի հանգիստ է։ Քիչ ճնշում, քիչ պարտադրանք։ Իհարկե, միշտ ուզում եմ հաղթել, բայց հիմա դա այլ կերպ եմ զգում։ Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ։ Նախկինում խաղի արդյունքը կարող էր ամբողջ օրը փչացնել տրամադրությունս, հիմա այդպես չէ։

— Չնայած դրան՝ դարձաք լիգայի լավագույն ռմբարկուն։ Ինչո՞վ եք շարունակում շարժվել առաջ։

— Դա պարզապես սիրո հարց է։ Ես ամբողջ կյանքում ֆուտբոլ եմ խաղացել և սիրում եմ մրցել։ Չեմ սիրում պարտվել։ Երբ եկա «Ինտեր Մայամի», մեր նպատակը ակումբին բարձրացնելն էր՝ դարձնել մրցունակ։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց։

— Բուսկետսն ու Ալբան հեռացան թիմից։ Ինչպե՞ս ընդունեցիք դա։

— Շատ տարօրինակ էր։ Հատկապես՝ Ժորդիի որոշումը։ Բուսկետսն արդեն մտածում էր դրա մասին, իսկ Ժորդին մի օր պարզապես մտավ հանդերձարան և ասաց՝ «ավարտում եմ»։ Դա մեզ համար ցնցում էր։ Մենք միասին էինք եկել Մայամի, միասին սկսել այս փուլը։ Բայց հասկանում եմ՝ մենք նույն սերնդից ենք, և ժամանակը գալիս է բոլորիս համար։

— Առջևում նոր Մունդիալն է։ Դա ձեզ ոգևորո՞ւմ է։

— Անպայման։ Աշխարհի առաջնությունը միշտ առանձնահատուկ է։ Բայց ես չեմ ուզում լինել թիմի «ծանր բեռ»։ Կցանկանայի լինել լավ մարզավիճակում և իսկապես օգնել հավաքականին։ Դիտելու եմ օր օրի՝ ֆիզիկապես որքան պատրաստ եմ։ Բայց այո՝ ոգևորված եմ։

— Ի՞նչ կասեք «Բարսելոնայի» երկրպագուներին։

— Շատ եմ ուզում վերադառնալ։ Մենք բոլորս՝ ես, կինս, երեխաներս, շատ ենք կարոտում «Բարսելոնան»։ Այն մեր տունն է, մեր ամեն ինչն է։ Կցանկանայի վերադառնալ, երբ նոր ստադիոնը պատրաստ լինի։ Սկսած Փարիզ մեկնելուց՝ այլևս չեմ եղել «Կամպ Նոու»-ում։ Նոր տեսքով այն տեսնելը միաժամանակ հուզիչ ու տարօրինակ կլինի։ Շնորհակալ եմ մարդկանց՝ այն սիրո համար, որ երբեք չի մարի։ Մի բառ կա, որ կարող եմ ասել՝ շնորհակալություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year