Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Ուժի մեջ է մտել Մաասթրիխթի պայմանագիրը, որով փաստացի ստեղծվել է Եվրամիությունը.«Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր ՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828 – օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին:

1871 – ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:

1899 – վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:

1899 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1908 – ծնվել է ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը:

1911 – ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով):

1913 – ծնվել է ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջեանը:

1960 – վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանցը:

1968 – վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:

1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակն ազատագրել է շրջկենտրոն Զանգելանը՝ իրեն հարող բնակավայրերով, իսկ ադրբեջանական բանակի զանգելանյան գունդը Արաքսի վրայով փախել է Իրան:

1999 – Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:

2001 – Երևանում մեկնարկել է Ուշուի աշխարհի առաջնությունը:

2002 – Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:

2003 – Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։

2008 – ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը:

2004 – վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը:

2010 – Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»:

2011 – Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը։

2012 – Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ռազմական «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվոր մահացել է, իսկ 15-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

2018 – Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ և արդյունքում արձակվել է իրավունքի ուժով:

2019 – Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման։ Ցուցարարները երկնագույն ծուխ են արձակել Եվրախորհրդի գրասենյակի մոտ, ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է 50 հազարից ավելի մարդ:

ԱՇԽԱՐՀ

82 մ.թ.ա. – Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուս ավագի կողմնակիցներին:

1604 – լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը:

1179 – Ֆրանսիայում թագադրվել է Ֆիլիպ 2-րդ թագավորը:

1520 – հայտնաբերվել է Մագելանի նեղուցը:

1555 – ֆրանսիական հուգենոտները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն:

1770 – վախճանվել է նեապոլ յան դպրոցի ներկայացուցիչ, իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին:

1755 – տեղի ունեցած երկրաշարժից և դրա հետևանք ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զոհվել է վաթսունից իննսուն հազար մարդ:

1757 – ծնվել է իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:

1800 – ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ:

1870 – ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն ներկայացրել է առաջին պաշտոնական եղանակի տեսությունը:

1878 – ծնվել է էստոնացի բնանկարիչ Կոնրադ Մյագին:

1888 – վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին:

1894 – Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի նոր (և վերջին) ցար:

1897 – հիմնվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:

1914 – տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկը՝ Կորոնելի ճակատամարտը, որտեղ Գերմանիան պարտության է մատնել Մեծ Բրիտանիային:

1918 – տեղի է ունեցել ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարներից մեկը՝ Մելբոն-սթրիթի (Նյու Յորք) վթարը. զոհվել է 102 մարդ:

1939 – աշխարհին է ներկայացվել արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:

1952 – ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվել է ջրածնային ռումբի փորձարկում:

1955 – վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:

1977 – ԽՍՀՄ–ում սկսվել են Ту-144 գերձայնային ուղևորատար ինքնաթիռներով ուղևորափոխադրումները:

1981 – Անտիգուան և Բարբուդան անկախացել է Միացյալ Թագավորությունից:

1993 – ուժի մեջ է մտել Մաասթրիխթի պայմանագիրը, որով փաստացի ստեղծվել է Եվրամիությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network