Քանյե Ուեսթը պատրաստվում Է մանկական հագուստ կարել
SOCIETYԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել Է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, հենց այս մտահղացումն Է լինելու նրա նոր հավաքածուի՝ Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես ինչ մոդելներ են տեղ գտնելու շարքում եւ երբ Է այն ներկայացվելու, արտիստը չի ճշտել:
Դիզայների կարիերան Ուեսթն սկսել Է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել Է հագուստի երեք հավաքածու:
Քանյե Ուեսթը ելույթներն սկսել Է 2000-ական թվականներին: Արտիստի հաշվին գրանցված Է ավելի քան 21 մլն սկավառակ եւ 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ: Երգիչն արժանացել Է «Գրեմմի»-ի 21 արձանիկի եւ այդ պարգեւի համար անվանակարգվել Է 53 անգամ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



