Քանյե Ուեսթը պատրաստվում Է մանկական հագուստ կարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել Է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, հենց այս մտահղացումն Է լինելու նրա նոր հավաքածուի՝ Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես ինչ մոդելներ են տեղ գտնելու շարքում եւ երբ Է այն ներկայացվելու, արտիստը չի ճշտել:
Դիզայների կարիերան Ուեսթն սկսել Է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել Է հագուստի երեք հավաքածու:
Քանյե Ուեսթը ելույթներն սկսել Է 2000-ական թվականներին: Արտիստի հաշվին գրանցված Է ավելի քան 21 մլն սկավառակ եւ 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ: Երգիչն արժանացել Է «Գրեմմի»-ի 21 արձանիկի եւ այդ պարգեւի համար անվանակարգվել Է 53 անգամ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



