Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս վիշտը մեր ներսում է, բայց չենք կոտրվում, պետք է շարունակենք ապրեցնել եղբորս». պայմանագրային զինծառայող Հարություն Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին եղբայրս անսպառ էներգիա ուներ, շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լուսինեն՝ Հարությունի քույրիկը։ Նշում է՝ աշխարհի լավագույն բնորոշումներով կարող է նկարագրել եղբորը՝ հյուրասեր, բարի, ընկերասեր։ «Իր բնույթով իրատես էր, որոշումներում ու պատասխաններում՝ հստակ, ճիշտ խոսքի և արարքի կողմնակիցն էր, այլ տարբերակ չկար»։

Հարությունը ծնունդով Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս Լուսինեն ասում է՝ եղբոր սիրելի առարկան մաթեմատիկան էր։ «Լավ էր սովորում։ Աչքի էր ընկնում իր գերազանց վարքով, ուսուցիչների հանդեպ հարգանքով։ Եվ իր հանդեպ էլ, կարծես, յուրահատուկ վերաբերմունք ունեին»։

Դպրոցն ավարտելուց հետո Հարությունը զորակոչվել է զինվորական ծառայության։ «Իր զորացրվելուց երկու-երեք ամիս առաջ սկսվեց Քառօրյա պատերազմը։ Ծանր օրեր էին, տան միակ տղան էր։ Մարտակերտում էր ծառայում, իրենց տեղափոխել էին Թալիշ։ Շատ էինք անհանգստանում իր համար, որովհետև գիտեինք իր բնավորությունը՝ առաջ նետվող էր, չէր մտածում հետոյի մասին։ Բարեբախտաբար, անփորձանք՝ մեդալներով ու շնորհակալագրերով տուն վերադարձավ։ Անգամ իր զորացրվելուց հետո ստանում էինք պատվոգրերը։ Մայրիկիս հանգստացնելու համար իրեն ասում էինք՝ Ստեփանակերտի նկուղներում է, ապահով է, իրեն առաջնագիծ չեն տանի։ Բայց պատահաբար արցախյան կայքերից մեկում տեսա եղբորս լուսանկարը։ Ստեփանակերտում Բակո Սահակյանը նրան պարգևատրում էր։ Եղբորս մասին հոդված էր, նշված էր՝ տանկով դիրք են ազատագրել։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մայրիկիս նոր պատմեցի այդ մասին»։

2016 թվականի հուլիսին զորացրվելուց հետո Հարությունը տուն է վերադառնում։ «Ուզում էր տունը վերանորոգել, հայրիկիս հետ գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղված։ Եվ հանկարծ որոշում կայացրեց, որ պետք է զինվորական դառնա։ 2017 թվականի հունվարին ստացավ զեկուցագիրը, որ պայմանագրային զինծառայող է։ Դեմ էինք իր որոշմանը, բայց նա դրանից հետ չկանգնեց։ Ծառայում էր Քարվաճառում»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին տանն էր, իջել էին դիրքերից, ամուսնուս հետ տուն եկան, նա էլ է պայմանագրային ծառայող։ Սեպտեմբերի 27-ին ընկերոջ կնոջ ծննդյան օրն էր, պատրաստվում էին գնալ, ընկերներով շնորհավորել նրան։ Ով կմտածեր, որ սեպտեմբերի 27-ին լրիվ այլ իրականության մեջ ենք արթնանալու։ Սեպտեմբերի 26-ին վերջին անգամ տեսա եղբորս։ Առավոտյան վեցն անց կես ամուսնուս ընկերներից մեկը զանգահարեց, այդ ժամանակ արդեն կրակոցներ, դղրդյուններ էի լսում։ Չէի ուզում արթնացնել ամուսնուս, որ հեռախոսին պատասխանի, վատ կանխազգացում ունեի։ Իհարկե, հասկացա, որ դա լուծում չէ։ Արթնացրի, պատասխանեց զանգին, տագնապ էր հայտարարված, պետք է հասնեին Քարվաճառ։ Եղբայրս զանգեց, հարցրեցի՝ կլինի՞ ես էլ գամ, քեզ տեսնեմ։ Արգելեց՝ շուտով գալու եմ, հանգիստ եղիր։ Նույն օրը բոլորս հասկացանք, որ դա մեկ օրվա կռիվ չէ։ Օրերը ձգվում էին։ Սեպտեմբերի 28-29-ին ամուսինս զանգահարեց ու ասաց՝ գյուղից դուրս եկեք։ Կապն ընդհատվեց, օրերով ամուսնուս հետ չեմ խոսել, բայց եղբորս հետ ժամանակ առ ժամանակ խոսել եմ։ Մի քանի վայրկյան ենք զրուցել, միայն ասում էր՝ լավ եմ, նաև ամուսնուցս էր հետաքրքրվում»։ Հետո Լուսինեն ասում է՝ հոկտեմբերի 3-ին են լուրն իմացել և գյուղ վերադարձել։ «Հինգ և ավելի տարի է անցել, բայց մինչ օրս չեմ հավատում, որ նման բան է տեղի ունեցել, իսկ մենք շարունակում ենք ապրել»։

Հարությունը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում։ «Ընկերն է պատմում՝ Հարութն ընդհանրապես չէր վախենում։ Եղբայրս պատերազմի թեժ պահերին ասել է՝ եկեք տարբեր զենքերից տարբեր ուղղություններով կրակենք, որ թշնամին իմանա՝ մենք շատ ենք»։

Լուսինեն վերհիշում է՝ երբ Երևանում լուրեր էին ստանում, որ գյուղից կամ իրենց ծանոթ տղաներ են զոհվել կամ վիրավորվել, լարվածությունը մեծանում էր։ «Երբ եղբորս մտերիմ ընկերներից մեկը զոհվեց, հուսահատվեցի։ Ինքս ինձ ասացի՝ եղբայրս մենակ մնաց։ Չգիտեի էլ, թե քանի հոգով են, բայց հետո պարզվեց՝ երկու-երեք հոգով են մնացել։ Պատմում էին, որ մի պահ ԱԹՍ-ների հարվածները դադարել են, և թշնամու հետ դեմ առ դեմ են մնացել ։ Ահավոր վիճակ է եղել։ Մի փոքր հանդարտվել է։ Տղաները նստել են, որ ծխեն։ Ականանետը հարվածել է, եղբայրս զոհվել է։ Մեջքի հատվածում էր հարվածը։ Մտածում եմ՝ մի քանի վայրկյան այս կամ այն կողմ, ու եղբայրս կարող էր ողջ մնալ, գուցե վիրավորվեր, բայց ողջ կմնար։ Բայց տղաները լույսի նման գնացին ու անմահացան»։

Քույրիկն ասում է՝ երբեմն մտքերն իրար են խառնվում, երբ սկսում է պատմել եղբոր մասին։ «Քեզ միշտ թվում է, թե մի կարևոր պատմություն կարող ես մոռանալ, էմոցիաներն են գալիս առաջին պլան։ Երբ սկզբի օրերին եղբորս ընկերները գալիս էին մեր տուն, ակամայից ուզում էի նստել ու լսել բոլորի պատմությունները նրա մասին։ Մտածում էի՝ գուցե ինչ-որ բան է ասել, որ մենք պետք է անենք, ի՞նչ է մտածել այդ օրերին, ի՞նչ է զգացել, ինչո՞վ է կիսվել ընկերների հետ։ Հետաքրքիր է, որ երբ վերջին անգամ զանգահարել էր քույրիկիս, ասել էր՝ մամային վերցրու և գնացեք գյուղ, պապային մենակ մի թողեք։ Բոլորը կանանց ասում էին, որ գյուղից դուրս գան, իսկ նա հակառակն էր ասել։ Գուցե զգում էր մի բան և ուզում էր, որ տանը լինենք»։

Հարությունը հուղարկավորվում է գյուղի գերեզմանատանը։ Բայց 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսվում է հերթական պատերազմը։ Լուսինեն ասում է՝ գյուղում անտանելի վիճակ էր, անգամ խոսակցություններ կային, որ գուցե չկարողանան տուն վերադառնալ։ Ընտանիքը շատ դժվար որոշում է կայացնում՝ տեղափոխում է Հարությունին Եռաբլուր։ «Մեզ տանջում էր այն մտավախությունը, որ եթե թշնամին հասնի գյուղ, կպղծի եղբորս գերեզմանը»։

Հարությունը երկու քույրիկ ունի։ Եվ ընտանիքում հենց նրանք են ծնողներին ուժ տվողը։ «Մեկս մյուսիս ուժ ենք տալիս։ Մայրս անտանելի հոգեվիճակում էր, իրեն անընդհատ ասում էինք՝ պետք է մեզ համար ապրես, մա՛մ ջան, մենք կանք։ Երբեմն ասում էր՝ իմ ապրելն ո՞ւմ է պետք, ես իրեն հակադարձում էի՝ մեզ է պետք, մեզ համար պետք է ապրես։ Ես ամուսնացած էի, հինգ տարի երեխա չունեի։ Եղբորս զոհվելուց երեք ամիս հետո իմացա, որ բալիկի եմ սպասում։ Ի՜նչ հրաշք էր դա։ Մայրիկիս դա ուժ տվեց։ Մեկս մյուսիս մոտ լաց չէինք լինում, ուժեղ էինք մնում։ Եվ իմ աղջիկն օրհնություն դարձավ բոլորիս համար։ Ու սկսեց աղջիկս պտտվել տատիկի շուրջը՝ տատի՛կ, տորթի վրա պետք է մոմեր լինեն, տատի՛կ, սիրուն հագնվիր, անընդհատ պտտվում է տատիկ-պապիկի շուրջը և «ստիպում» բոլորիս ապրել։ Այս ցավը, վիշտը մեր ներսում է, բայց չենք կոտրվում, հուսահատվում, որովհետև Հարութը բոլորիս մեջ է ապրում։ Թուլանալը, ընկճվելը լուծում չէ։ Պետք է իր մասին խոսենք, իրեն ապրեցնենք։ Շուտով քույրիկիս բալիկն էլ կծնվի։ Նրան էլ պետք է պատմենք իր քեռու մասին բազմաթիվ պատմությունները»։

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող Հարություն Վարդանյանը Ապրիլ յան պատերազմից հետո պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, բազում կրծքանշաններով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank