Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս վիշտը մեր ներսում է, բայց չենք կոտրվում, պետք է շարունակենք ապրեցնել եղբորս». պայմանագրային զինծառայող Հարություն Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին եղբայրս անսպառ էներգիա ուներ, շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լուսինեն՝ Հարությունի քույրիկը։ Նշում է՝ աշխարհի լավագույն բնորոշումներով կարող է նկարագրել եղբորը՝ հյուրասեր, բարի, ընկերասեր։ «Իր բնույթով իրատես էր, որոշումներում ու պատասխաններում՝ հստակ, ճիշտ խոսքի և արարքի կողմնակիցն էր, այլ տարբերակ չկար»։

Հարությունը ծնունդով Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս Լուսինեն ասում է՝ եղբոր սիրելի առարկան մաթեմատիկան էր։ «Լավ էր սովորում։ Աչքի էր ընկնում իր գերազանց վարքով, ուսուցիչների հանդեպ հարգանքով։ Եվ իր հանդեպ էլ, կարծես, յուրահատուկ վերաբերմունք ունեին»։

Դպրոցն ավարտելուց հետո Հարությունը զորակոչվել է զինվորական ծառայության։ «Իր զորացրվելուց երկու-երեք ամիս առաջ սկսվեց Քառօրյա պատերազմը։ Ծանր օրեր էին, տան միակ տղան էր։ Մարտակերտում էր ծառայում, իրենց տեղափոխել էին Թալիշ։ Շատ էինք անհանգստանում իր համար, որովհետև գիտեինք իր բնավորությունը՝ առաջ նետվող էր, չէր մտածում հետոյի մասին։ Բարեբախտաբար, անփորձանք՝ մեդալներով ու շնորհակալագրերով տուն վերադարձավ։ Անգամ իր զորացրվելուց հետո ստանում էինք պատվոգրերը։ Մայրիկիս հանգստացնելու համար իրեն ասում էինք՝ Ստեփանակերտի նկուղներում է, ապահով է, իրեն առաջնագիծ չեն տանի։ Բայց պատահաբար արցախյան կայքերից մեկում տեսա եղբորս լուսանկարը։ Ստեփանակերտում Բակո Սահակյանը նրան պարգևատրում էր։ Եղբորս մասին հոդված էր, նշված էր՝ տանկով դիրք են ազատագրել։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մայրիկիս նոր պատմեցի այդ մասին»։

2016 թվականի հուլիսին զորացրվելուց հետո Հարությունը տուն է վերադառնում։ «Ուզում էր տունը վերանորոգել, հայրիկիս հետ գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղված։ Եվ հանկարծ որոշում կայացրեց, որ պետք է զինվորական դառնա։ 2017 թվականի հունվարին ստացավ զեկուցագիրը, որ պայմանագրային զինծառայող է։ Դեմ էինք իր որոշմանը, բայց նա դրանից հետ չկանգնեց։ Ծառայում էր Քարվաճառում»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին տանն էր, իջել էին դիրքերից, ամուսնուս հետ տուն եկան, նա էլ է պայմանագրային ծառայող։ Սեպտեմբերի 27-ին ընկերոջ կնոջ ծննդյան օրն էր, պատրաստվում էին գնալ, ընկերներով շնորհավորել նրան։ Ով կմտածեր, որ սեպտեմբերի 27-ին լրիվ այլ իրականության մեջ ենք արթնանալու։ Սեպտեմբերի 26-ին վերջին անգամ տեսա եղբորս։ Առավոտյան վեցն անց կես ամուսնուս ընկերներից մեկը զանգահարեց, այդ ժամանակ արդեն կրակոցներ, դղրդյուններ էի լսում։ Չէի ուզում արթնացնել ամուսնուս, որ հեռախոսին պատասխանի, վատ կանխազգացում ունեի։ Իհարկե, հասկացա, որ դա լուծում չէ։ Արթնացրի, պատասխանեց զանգին, տագնապ էր հայտարարված, պետք է հասնեին Քարվաճառ։ Եղբայրս զանգեց, հարցրեցի՝ կլինի՞ ես էլ գամ, քեզ տեսնեմ։ Արգելեց՝ շուտով գալու եմ, հանգիստ եղիր։ Նույն օրը բոլորս հասկացանք, որ դա մեկ օրվա կռիվ չէ։ Օրերը ձգվում էին։ Սեպտեմբերի 28-29-ին ամուսինս զանգահարեց ու ասաց՝ գյուղից դուրս եկեք։ Կապն ընդհատվեց, օրերով ամուսնուս հետ չեմ խոսել, բայց եղբորս հետ ժամանակ առ ժամանակ խոսել եմ։ Մի քանի վայրկյան ենք զրուցել, միայն ասում էր՝ լավ եմ, նաև ամուսնուցս էր հետաքրքրվում»։ Հետո Լուսինեն ասում է՝ հոկտեմբերի 3-ին են լուրն իմացել և գյուղ վերադարձել։ «Հինգ և ավելի տարի է անցել, բայց մինչ օրս չեմ հավատում, որ նման բան է տեղի ունեցել, իսկ մենք շարունակում ենք ապրել»։

Հարությունը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում։ «Ընկերն է պատմում՝ Հարութն ընդհանրապես չէր վախենում։ Եղբայրս պատերազմի թեժ պահերին ասել է՝ եկեք տարբեր զենքերից տարբեր ուղղություններով կրակենք, որ թշնամին իմանա՝ մենք շատ ենք»։

Լուսինեն վերհիշում է՝ երբ Երևանում լուրեր էին ստանում, որ գյուղից կամ իրենց ծանոթ տղաներ են զոհվել կամ վիրավորվել, լարվածությունը մեծանում էր։ «Երբ եղբորս մտերիմ ընկերներից մեկը զոհվեց, հուսահատվեցի։ Ինքս ինձ ասացի՝ եղբայրս մենակ մնաց։ Չգիտեի էլ, թե քանի հոգով են, բայց հետո պարզվեց՝ երկու-երեք հոգով են մնացել։ Պատմում էին, որ մի պահ ԱԹՍ-ների հարվածները դադարել են, և թշնամու հետ դեմ առ դեմ են մնացել ։ Ահավոր վիճակ է եղել։ Մի փոքր հանդարտվել է։ Տղաները նստել են, որ ծխեն։ Ականանետը հարվածել է, եղբայրս զոհվել է։ Մեջքի հատվածում էր հարվածը։ Մտածում եմ՝ մի քանի վայրկյան այս կամ այն կողմ, ու եղբայրս կարող էր ողջ մնալ, գուցե վիրավորվեր, բայց ողջ կմնար։ Բայց տղաները լույսի նման գնացին ու անմահացան»։

Քույրիկն ասում է՝ երբեմն մտքերն իրար են խառնվում, երբ սկսում է պատմել եղբոր մասին։ «Քեզ միշտ թվում է, թե մի կարևոր պատմություն կարող ես մոռանալ, էմոցիաներն են գալիս առաջին պլան։ Երբ սկզբի օրերին եղբորս ընկերները գալիս էին մեր տուն, ակամայից ուզում էի նստել ու լսել բոլորի պատմությունները նրա մասին։ Մտածում էի՝ գուցե ինչ-որ բան է ասել, որ մենք պետք է անենք, ի՞նչ է մտածել այդ օրերին, ի՞նչ է զգացել, ինչո՞վ է կիսվել ընկերների հետ։ Հետաքրքիր է, որ երբ վերջին անգամ զանգահարել էր քույրիկիս, ասել էր՝ մամային վերցրու և գնացեք գյուղ, պապային մենակ մի թողեք։ Բոլորը կանանց ասում էին, որ գյուղից դուրս գան, իսկ նա հակառակն էր ասել։ Գուցե զգում էր մի բան և ուզում էր, որ տանը լինենք»։

Հարությունը հուղարկավորվում է գյուղի գերեզմանատանը։ Բայց 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսվում է հերթական պատերազմը։ Լուսինեն ասում է՝ գյուղում անտանելի վիճակ էր, անգամ խոսակցություններ կային, որ գուցե չկարողանան տուն վերադառնալ։ Ընտանիքը շատ դժվար որոշում է կայացնում՝ տեղափոխում է Հարությունին Եռաբլուր։ «Մեզ տանջում էր այն մտավախությունը, որ եթե թշնամին հասնի գյուղ, կպղծի եղբորս գերեզմանը»։

Հարությունը երկու քույրիկ ունի։ Եվ ընտանիքում հենց նրանք են ծնողներին ուժ տվողը։ «Մեկս մյուսիս ուժ ենք տալիս։ Մայրս անտանելի հոգեվիճակում էր, իրեն անընդհատ ասում էինք՝ պետք է մեզ համար ապրես, մա՛մ ջան, մենք կանք։ Երբեմն ասում էր՝ իմ ապրելն ո՞ւմ է պետք, ես իրեն հակադարձում էի՝ մեզ է պետք, մեզ համար պետք է ապրես։ Ես ամուսնացած էի, հինգ տարի երեխա չունեի։ Եղբորս զոհվելուց երեք ամիս հետո իմացա, որ բալիկի եմ սպասում։ Ի՜նչ հրաշք էր դա։ Մայրիկիս դա ուժ տվեց։ Մեկս մյուսիս մոտ լաց չէինք լինում, ուժեղ էինք մնում։ Եվ իմ աղջիկն օրհնություն դարձավ բոլորիս համար։ Ու սկսեց աղջիկս պտտվել տատիկի շուրջը՝ տատի՛կ, տորթի վրա պետք է մոմեր լինեն, տատի՛կ, սիրուն հագնվիր, անընդհատ պտտվում է տատիկ-պապիկի շուրջը և «ստիպում» բոլորիս ապրել։ Այս ցավը, վիշտը մեր ներսում է, բայց չենք կոտրվում, հուսահատվում, որովհետև Հարութը բոլորիս մեջ է ապրում։ Թուլանալը, ընկճվելը լուծում չէ։ Պետք է իր մասին խոսենք, իրեն ապրեցնենք։ Շուտով քույրիկիս բալիկն էլ կծնվի։ Նրան էլ պետք է պատմենք իր քեռու մասին բազմաթիվ պատմությունները»։

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող Հարություն Վարդանյանը Ապրիլ յան պատերազմից հետո պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, բազում կրծքանշաններով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում Եռաբլուրում