Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Կսահմանվեն նոր հնարավորություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում. փոփոխություններ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի   N 596-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է մի շարք լրացումներ և փոփոխություններ կատարել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման մեջ։

  1. Ատեստավորման հնարավորություններ չաշխատող անձանց համար.

Առաջարկվում է, որ կամավոր ատեստավորմանը կարողանան մասնակցել նաև այն անձինք, որոնք չունեն ուսուցիչ լինելու կարգավիճակ, սակայն ունեն տվյալ առարկայի հարակից ոլորտում բարձրագույն կրթություն և բավարար մասնագիտական կրեդիտներ։ Նման դեպքում նրանք կկարողանան օգտվել դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից՝ աշխատանքի ընդունվելու օրվանից։

  1. Փաստաթղթերի հստակեցում.

Սահմանվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են տրամադրել կրեդիտների մասին տեղեկանք՝ հիմք ընդունելու համար մասնագիտական համապատասխանությունը։

  1. Թեստավորման և բողոքարկման կարգ.

Հստակեցվում է, որ էլեկտրոնային թեստավորման դեպքում մասնակիցը բողոքարկման դիմումը պետք է ներկայացնի որոշմամբ սահմանված հատուկ հարթակի միջոցով։

  1. Ուսումնական խմբակների ընդգրկում.

Նախագծով առաջարկվում է «նախագծային ուսուցման» հետ մեկտեղ ներառել նաև «ուսումնական խմբակները»՝ դասավանդման ժամերի հաշվարկման մեջ։

  1. Ատեստավորման նոր մասնակցության հնարավորություններ.

Սահմանվում է, որ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ կրկին մասնակցել կամավոր ատեստավորմանը՝ բարձր կամ հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալով համապատասխան հավելավճար՝ նոր հնգամյա ժամկետով։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Հիմնական նպատակներն են՝

  • հստակեցնել չաշխատող մասնագետների մասնակցության իրավական հիմքերը,
  • պարզեցնել կրեդիտների հաշվարկման մեխանիզմը,
  • սահմանել բողոքարկման գործընթացի հարթակը,
  • հստակեցնել ուսումնական խմբակների դասավանդման հաշվառման կարգը,
  • սահմանել հավելավճարի տրամադրման հստակ ժամկետներ և պայմաններ՝ կրկնակի ատեստավորման դեպքում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջացնում։

Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում՝

  • կամավոր ատեստավորման գործընթացը կդառնա ավելի հստակ և կանխատեսելի,
  • կբարձրանա իրավական հստակությունը ուսուցիչների վարձատրության և դրույքաչափերի սահմանման գործընթացում,
  • կստեղծվի ավելի արդար և արդյունավետ համակարգ՝ ուսուցիչների մասնագիտական առաջխաղացման և գնահատման համար։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է մի շարք ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝

  • «Հայաստանի 2050 վերափոխման ռազմավարությունից»,
  • «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից»,
  • ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից,
  • ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունից,
    ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներից։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia