Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Միջուկային զենքի աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջուկային զենքի գործոնը մնացել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ու աշխարհաքաղաքականության առանցքներից մեկը, որն իր ազդեցությամբ ու հնարավոր հետևանքներով պայմանավորում է ինչպես խոշոր տերությունների վարքագիծը, այնպես էլ փոքր ու միջին պետությունների ռազմավարական որոշումների տրամաբանությունը։

Միջուկային զենքը XX դարի կեսերից ի վեր դարձել է ոչ միայն ռազմական գերակայության խորհրդանիշ, այլև անվտանգության, զսպման, դաշնակցության ու ռիսկերի կառավարման գլոբալ համակարգի հիմնասյուն։ Այն ձևավորել է միջազգային հարաբերությունների յուրահատուկ կարգ՝ «միջուկային դարաշրջան», որտեղ ուժի գործոնը չափազանցված է, բայց միաժամանակ զսպված՝ փոխադարձ ոչնչացման սպառնալիքով և ռազմավարական հաշվարկների բազմաշերտությամբ։

Միջուկային զենքի առկայությունը վճռորոշ ազդեցություն է թողել համաշխարհային ուժային բալանսի և ռազմաքաղաքական ճարտարապետության վրա։ Սառը պատերազմի տարիներին հենց միջուկային զենքի գործոնը դարձավ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև հակամարտության գլխավոր զսպիչ մեխանիզմը՝ փոխադարձ երաշխավորված ոչնչացման դոկտրինի տեսքով։ Սա այն եզակի իրավիճակն էր, երբ երկու գերտերությունների միջև ռազմական հակամարտությունը տեղափոխվեց ոչ թե բացարձակ ուժի կիրառման, այլ ուժի սպառնալիքի տիրույթ։ Միջուկային զենքի առկայությունն ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ ցանկացած անմիջական ռազմական բախում կարող էր վերածվել համաշխարհային աղետի, ինչի հետևանքով կողմերը ստիպված եղան առավելապես օգտագործել փոխադարձ ճնշման, դիվանագիտական մանևրների, տնտեսական և տեխնոլոգիական մրցակցության գործիքակազմը, քան ուղղակի ռազմական ուժը։ Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ ճգնաժամեր՝ Բեռլինի, Կուբայի, Կորեայի, Վիետնամի և այլ տարածքներում, ի վերջո, ավարտվեցին փոխզիջումային լուծումներով կամ «սառեցված հակամարտություններով», քանի որ միջուկային գործոնի առկայությունը կողմերին պարտադրում էր խուսափել ծայրահեղ էսկալացիայից։

Սառը պատերազմից հետո միջուկային զենքի գործոնը ոչ միայն չնվազեց, այլև ավելի բազմաբովանդակ դարձավ՝ պայմանավորված նոր դերակատարների առաջացմամբ, միջուկային տեխնոլոգիաների տարածման ռիսկերի աճով և տարածաշրջանային հակամարտությունների բարդացմամբ։ Ժամանակի ընթացքում աշխարհում միջուկային տերությունների թիվը մեծացավ. ԱՄՆից, Ռուսաստանից ու Մեծ Բրիտանիայից բացի, «ակումբին» միացան Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը (չնայած պաշտոնական չճանաչմանը), իսկ Հյուսիսային Կորեան դարձավ ոչ կանխատեսելի միջուկային տերություն։ Այս գործընթացը բերեց նրան, որ միջուկային զենքի գործոնը դուրս եկավ միայն գերտերությունների մրցակցության շրջանակից և դարձավ որոշիչ գործոն նաև տարածաշրջանային անվտանգության ու միջազգային հարաբերությունների բազում մակարդակներում։

Միջուկային զենքի ներկայությունը միջազգային համակարգում միաժամանակ երկու հակասական հետևանք է ունենում։ Մի կողմից՝ այն դառնում է զսպման գործիք՝ կանխելով լայնածավալ պատերազմները, քանի որ միջուկային հակառակորդի դեմ հարձակումը հավասարազոր է ինքնասպանության։ Այս տրամաբանությունն է պատճառը, որ միջուկային տերությունների միջև ուղիղ բախումներ չեն եղել։ Բայց մյուս կողմից՝ միջուկային զենքի առկայությունը թույլ է տալիս որոշ պետությունների վարել ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, օգտվել «միջուկային հովանոցի» սեփականության փաստից, դիրքավորվել որպես անպատժելի կամ անխոցելի խաղացող։ Սա, օրինակ՝ տեսանելի է Հյուսիսային Կորեայի պարագայում, որտեղ ռեժիմն օգտագործում է միջուկային սպառազինումը ոչ միայն արտաքին անվտանգության, այլև ներքին լեգիտիմության ամրապնդման համար՝ միջազգային հանրության ճնշումները շրջանցելով սպառնալիքի գործիքակազմի միջոցով։

Միջուկային զենքի ազդեցությունը զգալիորեն խորացել է հատկապես ներկա աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, երբ գլոբալ կարգը դառնում է ավելի բազմաբևեռ, իսկ միջազգային իրավունքի և անվտանգության մեխանիզմներն՝ ավելի փխրուն։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և մյուս միջուկային տերությունները հաճախ օգտագործում են միջուկային սպառազինման թեման՝ որպես ռազմավարական ճնշման, իրենց տեսակետն առաջ տանելու, դիվանագիտական մանևրների և ուժի ցուցադրության միջոց։

Ուկրաինայի պատերազմը վերջին տարիներին վեր հանեց միջուկային սպառնալիքի գործոնը՝ որպես քաղաքական և հոգեբանական ճնշման մեխանիզմ։ Ռուսաստանի ղեկավարությունն անընդհատ ակնարկում է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին՝ ստեղծելով անկանխատեսելիության միջավայր, որով փորձում է զսպել Արևմուտքի մասնակցությունը, բարձրացնել սեփական բանակցային դիրքերը և առավելություն ստանալ ռազմավարական հաշվարկներում։ Չնայած միջազգային հանրության կողմից նման սպառնալիքները միանշանակ դատապարտվում են, սակայն հենց այն փաստը, որ նման հռետորաբանությունը դարձել է օրակարգային, վկայում է միջուկային գործոնի կարևորության մասին։

Միջուկային զենքի ֆենոմենը ժամանակակից աշխարհում ազդում է նաև դաշնակցային հարաբերությունների ու անվտանգության ճարտարապետության ձևավորման վրա։ ՆԱՏՕ-ի ներսում ամերիկյան միջուկային հովանոցը դարձել է ոչ միայն Եվրոպայի ռազմական անվտանգության, այլև քաղաքական ինքնության տարր։ Միևնույն ժամանակ, եվրոպական որոշ երկրներում ժամանակ առ ժամանակ առաջանում են քննարկումներ սեփական միջուկային կարողությունների ստեղծման անհրաժեշտության շուրջ՝ պայմանավորված գլոբալ անկայունությամբ և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններով։ Իսկ Ասիայի տարածաշրջանում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային հզորացումն ազդում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգության ռազմավարությունների վրա՝ նոր սպառազինությունների մրցավազք հրահրելով։

Միջուկային զենքի տարածման կանխարգելման ռեժիմը՝ հիմնված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վրա, կարևորագույն գլոբալ շրջանակ է, որի առջև իրագործման տեսանկյունից լուրջ մարտահրավերներ են ծառանում։ Չնայած պայմանագրի համընդհանուր լինելուն, մի շարք երկրներ մնացել են դրա շրջանակից դուրս, իսկ որոշները՝ Իսրայելը, Հյուսիսային Կորեան, Իրանն՝ իրենց հավակնություններով, ստեղծում են լուրջ ռիսկեր նոր միջուկային ճգնաժամերի համար։ Հյուսիսային Կորեան արդեն փաստացի միջուկային տերություն է, իսկ Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության խոշորագույն լարվածության օջախներից։ Այստեղ միջուկային զենքի գործոնը դառնում է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու տնտեսական ճնշումների, միջազգային համաձայնությունների և դիվանագիտական ճգնաժամերի առանցք։

Միջուկային զենքի գործոնը նաև ձևափոխում է ռազմավարական մշակույթը և ռազմական պլանավորումը։ Ոչ միայն խոշոր տերությունները, այլև միջին զինուժ ունեցող երկրները ստիպված են իրենց անվտանգության, արտաքին քաղաքականության և ռազմական դոկտրինները կառուցել միջուկային սպառնալիքի հնարավորության հաշվառմամբ։ Սա հանգեցնում է նոր սպառազինությունների մրցավազքի, հակամիջուկային պաշտպանության համակարգերի ներդրման և դաշնակցային փոխօգնության մեխանիզմների ամրապնդման։ Այս ամենն, իր հերթին, մեծացնում է ռազմական ծախսերը, փոխում է ռազմական տեխնոլոգիաների զարգացումը և ստիպում փոքր ու միջին երկրներին՝ ավելի ճկուն ու բազմաշերտ դիվանագիտություն վարել։

Միջուկային զենքի գործոնը ժամանակակից միջազգային հարաբերություններում ունի նաև էթիկական, իրավական և մարդասիրական կարևորություն։ Միջուկային զենքի կիրառման նույնիսկ սահմանափակ դեպքը կարող է հանգեցնել գլոբալ էկոլոգիական աղետի, հումանիտար ճգնաժամի և քաղաքակրթական արժեքների խարխլման։ Միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, տարբեր հումանիտար կազմակերպություններ, միջուկային ոլորտի փորձագետներ, բազմիցս բարձրացրել են միջուկային զենքի արգելման, զինաթափման և ռիսկերի նվազեցման հարցը, սակայն իրական քաղաքական պրակտիկայում խոշոր տերությունների միջև անվստահությունը, նոր սպառազինությունների մրցավազքը և ուժի գործոնի գերակայությունը թույլ չեն տալիս հասնել էական առաջընթացի։

Թեև միջուկային զենքի ստացման տեխնոլոգիաները բարդ են և բարձր վերահսկողության տակ, սակայն արագ տեխնոլոգիական զարգացումները, միջուկային նյութերի ու գիտելիքի տարածման ռիսկերը, ինչպես նաև պետական կառավարման թուլացումը որոշ երկրներում ստեղծում են սպառնալիքներ, որ ոչ պետական խմբավորումները կամ ահաբեկչական ցանցերը ևս կարող են երբևէ ստանալ այդպիսի կարողություններ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia