Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջուկային զենքի աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջուկային զենքի գործոնը մնացել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ու աշխարհաքաղաքականության առանցքներից մեկը, որն իր ազդեցությամբ ու հնարավոր հետևանքներով պայմանավորում է ինչպես խոշոր տերությունների վարքագիծը, այնպես էլ փոքր ու միջին պետությունների ռազմավարական որոշումների տրամաբանությունը։

Միջուկային զենքը XX դարի կեսերից ի վեր դարձել է ոչ միայն ռազմական գերակայության խորհրդանիշ, այլև անվտանգության, զսպման, դաշնակցության ու ռիսկերի կառավարման գլոբալ համակարգի հիմնասյուն։ Այն ձևավորել է միջազգային հարաբերությունների յուրահատուկ կարգ՝ «միջուկային դարաշրջան», որտեղ ուժի գործոնը չափազանցված է, բայց միաժամանակ զսպված՝ փոխադարձ ոչնչացման սպառնալիքով և ռազմավարական հաշվարկների բազմաշերտությամբ։

Միջուկային զենքի առկայությունը վճռորոշ ազդեցություն է թողել համաշխարհային ուժային բալանսի և ռազմաքաղաքական ճարտարապետության վրա։ Սառը պատերազմի տարիներին հենց միջուկային զենքի գործոնը դարձավ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև հակամարտության գլխավոր զսպիչ մեխանիզմը՝ փոխադարձ երաշխավորված ոչնչացման դոկտրինի տեսքով։ Սա այն եզակի իրավիճակն էր, երբ երկու գերտերությունների միջև ռազմական հակամարտությունը տեղափոխվեց ոչ թե բացարձակ ուժի կիրառման, այլ ուժի սպառնալիքի տիրույթ։ Միջուկային զենքի առկայությունն ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ ցանկացած անմիջական ռազմական բախում կարող էր վերածվել համաշխարհային աղետի, ինչի հետևանքով կողմերը ստիպված եղան առավելապես օգտագործել փոխադարձ ճնշման, դիվանագիտական մանևրների, տնտեսական և տեխնոլոգիական մրցակցության գործիքակազմը, քան ուղղակի ռազմական ուժը։ Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ ճգնաժամեր՝ Բեռլինի, Կուբայի, Կորեայի, Վիետնամի և այլ տարածքներում, ի վերջո, ավարտվեցին փոխզիջումային լուծումներով կամ «սառեցված հակամարտություններով», քանի որ միջուկային գործոնի առկայությունը կողմերին պարտադրում էր խուսափել ծայրահեղ էսկալացիայից։

Սառը պատերազմից հետո միջուկային զենքի գործոնը ոչ միայն չնվազեց, այլև ավելի բազմաբովանդակ դարձավ՝ պայմանավորված նոր դերակատարների առաջացմամբ, միջուկային տեխնոլոգիաների տարածման ռիսկերի աճով և տարածաշրջանային հակամարտությունների բարդացմամբ։ Ժամանակի ընթացքում աշխարհում միջուկային տերությունների թիվը մեծացավ. ԱՄՆից, Ռուսաստանից ու Մեծ Բրիտանիայից բացի, «ակումբին» միացան Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը (չնայած պաշտոնական չճանաչմանը), իսկ Հյուսիսային Կորեան դարձավ ոչ կանխատեսելի միջուկային տերություն։ Այս գործընթացը բերեց նրան, որ միջուկային զենքի գործոնը դուրս եկավ միայն գերտերությունների մրցակցության շրջանակից և դարձավ որոշիչ գործոն նաև տարածաշրջանային անվտանգության ու միջազգային հարաբերությունների բազում մակարդակներում։

Միջուկային զենքի ներկայությունը միջազգային համակարգում միաժամանակ երկու հակասական հետևանք է ունենում։ Մի կողմից՝ այն դառնում է զսպման գործիք՝ կանխելով լայնածավալ պատերազմները, քանի որ միջուկային հակառակորդի դեմ հարձակումը հավասարազոր է ինքնասպանության։ Այս տրամաբանությունն է պատճառը, որ միջուկային տերությունների միջև ուղիղ բախումներ չեն եղել։ Բայց մյուս կողմից՝ միջուկային զենքի առկայությունը թույլ է տալիս որոշ պետությունների վարել ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, օգտվել «միջուկային հովանոցի» սեփականության փաստից, դիրքավորվել որպես անպատժելի կամ անխոցելի խաղացող։ Սա, օրինակ՝ տեսանելի է Հյուսիսային Կորեայի պարագայում, որտեղ ռեժիմն օգտագործում է միջուկային սպառազինումը ոչ միայն արտաքին անվտանգության, այլև ներքին լեգիտիմության ամրապնդման համար՝ միջազգային հանրության ճնշումները շրջանցելով սպառնալիքի գործիքակազմի միջոցով։

Միջուկային զենքի ազդեցությունը զգալիորեն խորացել է հատկապես ներկա աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, երբ գլոբալ կարգը դառնում է ավելի բազմաբևեռ, իսկ միջազգային իրավունքի և անվտանգության մեխանիզմներն՝ ավելի փխրուն։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և մյուս միջուկային տերությունները հաճախ օգտագործում են միջուկային սպառազինման թեման՝ որպես ռազմավարական ճնշման, իրենց տեսակետն առաջ տանելու, դիվանագիտական մանևրների և ուժի ցուցադրության միջոց։

Ուկրաինայի պատերազմը վերջին տարիներին վեր հանեց միջուկային սպառնալիքի գործոնը՝ որպես քաղաքական և հոգեբանական ճնշման մեխանիզմ։ Ռուսաստանի ղեկավարությունն անընդհատ ակնարկում է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին՝ ստեղծելով անկանխատեսելիության միջավայր, որով փորձում է զսպել Արևմուտքի մասնակցությունը, բարձրացնել սեփական բանակցային դիրքերը և առավելություն ստանալ ռազմավարական հաշվարկներում։ Չնայած միջազգային հանրության կողմից նման սպառնալիքները միանշանակ դատապարտվում են, սակայն հենց այն փաստը, որ նման հռետորաբանությունը դարձել է օրակարգային, վկայում է միջուկային գործոնի կարևորության մասին։

Միջուկային զենքի ֆենոմենը ժամանակակից աշխարհում ազդում է նաև դաշնակցային հարաբերությունների ու անվտանգության ճարտարապետության ձևավորման վրա։ ՆԱՏՕ-ի ներսում ամերիկյան միջուկային հովանոցը դարձել է ոչ միայն Եվրոպայի ռազմական անվտանգության, այլև քաղաքական ինքնության տարր։ Միևնույն ժամանակ, եվրոպական որոշ երկրներում ժամանակ առ ժամանակ առաջանում են քննարկումներ սեփական միջուկային կարողությունների ստեղծման անհրաժեշտության շուրջ՝ պայմանավորված գլոբալ անկայունությամբ և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններով։ Իսկ Ասիայի տարածաշրջանում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային հզորացումն ազդում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգության ռազմավարությունների վրա՝ նոր սպառազինությունների մրցավազք հրահրելով։

Միջուկային զենքի տարածման կանխարգելման ռեժիմը՝ հիմնված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վրա, կարևորագույն գլոբալ շրջանակ է, որի առջև իրագործման տեսանկյունից լուրջ մարտահրավերներ են ծառանում։ Չնայած պայմանագրի համընդհանուր լինելուն, մի շարք երկրներ մնացել են դրա շրջանակից դուրս, իսկ որոշները՝ Իսրայելը, Հյուսիսային Կորեան, Իրանն՝ իրենց հավակնություններով, ստեղծում են լուրջ ռիսկեր նոր միջուկային ճգնաժամերի համար։ Հյուսիսային Կորեան արդեն փաստացի միջուկային տերություն է, իսկ Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության խոշորագույն լարվածության օջախներից։ Այստեղ միջուկային զենքի գործոնը դառնում է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու տնտեսական ճնշումների, միջազգային համաձայնությունների և դիվանագիտական ճգնաժամերի առանցք։

Միջուկային զենքի գործոնը նաև ձևափոխում է ռազմավարական մշակույթը և ռազմական պլանավորումը։ Ոչ միայն խոշոր տերությունները, այլև միջին զինուժ ունեցող երկրները ստիպված են իրենց անվտանգության, արտաքին քաղաքականության և ռազմական դոկտրինները կառուցել միջուկային սպառնալիքի հնարավորության հաշվառմամբ։ Սա հանգեցնում է նոր սպառազինությունների մրցավազքի, հակամիջուկային պաշտպանության համակարգերի ներդրման և դաշնակցային փոխօգնության մեխանիզմների ամրապնդման։ Այս ամենն, իր հերթին, մեծացնում է ռազմական ծախսերը, փոխում է ռազմական տեխնոլոգիաների զարգացումը և ստիպում փոքր ու միջին երկրներին՝ ավելի ճկուն ու բազմաշերտ դիվանագիտություն վարել։

Միջուկային զենքի գործոնը ժամանակակից միջազգային հարաբերություններում ունի նաև էթիկական, իրավական և մարդասիրական կարևորություն։ Միջուկային զենքի կիրառման նույնիսկ սահմանափակ դեպքը կարող է հանգեցնել գլոբալ էկոլոգիական աղետի, հումանիտար ճգնաժամի և քաղաքակրթական արժեքների խարխլման։ Միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, տարբեր հումանիտար կազմակերպություններ, միջուկային ոլորտի փորձագետներ, բազմիցս բարձրացրել են միջուկային զենքի արգելման, զինաթափման և ռիսկերի նվազեցման հարցը, սակայն իրական քաղաքական պրակտիկայում խոշոր տերությունների միջև անվստահությունը, նոր սպառազինությունների մրցավազքը և ուժի գործոնի գերակայությունը թույլ չեն տալիս հասնել էական առաջընթացի։

Թեև միջուկային զենքի ստացման տեխնոլոգիաները բարդ են և բարձր վերահսկողության տակ, սակայն արագ տեխնոլոգիական զարգացումները, միջուկային նյութերի ու գիտելիքի տարածման ռիսկերը, ինչպես նաև պետական կառավարման թուլացումը որոշ երկրներում ստեղծում են սպառնալիքներ, որ ոչ պետական խմբավորումները կամ ահաբեկչական ցանցերը ևս կարող են երբևէ ստանալ այդպիսի կարողություններ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվելՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասինԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար «Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին