Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Ցավն իմ ներսում է, բայց չեմ կոտրվում, ինձ միշտ ձիգ ու զգաստ եմ պահում». մայոր Արա Զաքարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Ջրականում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արան շատ լուրջ էր, ավելորդ խոսել չէր սիրում, կարող էր քմծիծաղով երկրորդ անգամ պատասխանել հարցին։ Կարճ ու հստակ էր խոսում, այնպես, որ դիմացինն իր ասածի իմաստը հասկանում էր։ Այսպես ասեմ՝ շատ կոնկրետ մարդ էր, իրեն բոլորն այդպես գիտեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Արշամը՝ Արայի հայրիկը։

Արան ծնվել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում։ Հիմա Արայի մասին նաև Ելփինում՝ նրա հիշատակին տեղադրված հուշաքարն է պատմում, որտեղ բավականին հաճախ միջոցառումներ են անցկացվում։ Արան սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հայրիկն անկեղծանում է՝ որդին գերազանցիկ չի եղել։ «Սիրում էր Ռազմագիտությունը, Ֆիզկուլտուրան»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: «Շատ սիրում էր զինվորական, սպայական ծառայությունը։ Հիշում եմ՝ երբ պետք է ընդունվեր ռազմական համալսարան, վերջին քննության ժամանակ, ընդ որում՝ այդ տարի տեղերի համար մրցակցությունը բավականին մեծ էր, իրեն ասացի՝ տղա՛ս, եթե փոշմանել ես, հետ գնանք։ Արան գիտեր ծառայության թե՛ առավելությունները, թե՛ դժվարությունները։ Ինքս երկու պատերազմի միջով եմ անցել, զինվորական եղել և իրեն ամեն ինչ մանրամասնորեն ներկայացրել էի։ Վերջին քննության օրը միայն մեկ նախադասություն ասաց. «Պա՛պ, խնդրում եմ, էլ նման բան մի ասա, ես սիրում եմ այս գործը»։ Համբուրեցի իր ճակատը և ապագայի համար իրեն հաջողություն մաղթեցի։ Սովորելու տարիներին էլ, երբ իրեն հարցրել են, թե ինչով կարող են օգտակար լինել, մշտապես ասել է՝ ես իմ հարցերը կլուծեմ։ Երբեք հույսը ոչ ոքի վրա չի դրել։ Արդյունքում հայրենիքին նվիրված սպա դարձավ»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես Արան զինվորական դառնալու որոշում կայացրեց, հայրիկը նշում է՝ Արայի՝ դպրոցի ավարտական տարիներին ինքը Մոսկվայում էր աշխատում։ «Կինս զանգահարեց, հայտնեց, որ Արան ուզում է զինվորական դառնալ, այլ մասնագիտության մասին չի մտածում։ Ես վերադարձա։ Հարցեր տվեցի տղայիս՝ նաև իրեն փորձելու համար։ Բայց որևէ կերպ չկարողացա իրեն համոզել կամ շեղել իր ընտրությունից։ Արան հստակ մնաց իր որոշման մեջ։ Ու քանի որ ես էլ համոզվեցի, որ այդ մասնագիտությունն իր սրտով է, իր հետ անցա այդ ճանապարհը»։

Ուսումն ավարտելուց հետո Արան ծառայությունը շարունակել է Ացախի Մարտակերտի զորամասում։ Ծառայության տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալների։ Քառօրյա պատերազմից հետո արժանացել է «Արիության» մեդալի։ «Մարտակերտի զորամասում Արան փոքրիկ մատուռ էր կառուցել: Կարգապահ, պարտաճանաչ, զուսպ սպա էր։ Մի դեպք միայն հիշեմ արդեն այս պատերազմի օրերից։ Արենիում էի, իր զորքով իմ կողքով անցել է, բայց լինելով օրինապահ սպա՝ չի զանգահարել ինձ, թե՝ պա՛պ, ես կողքովդ անցա, քեզ տեսա։ Երրորդ օրը միայն Սիսիանից զանգեց. «Պա՛պ, չէի կարող զանգել քեզ, եթե ես դա անեի, ուրեմն նույնը պետք է թույլ տայի, որ իմ զինվորն աներ»։ Եվ քանի որ չէր կարելի դա անել, օրենքն ու կարգը պահպանողն առաջինն ինքն է եղել»։

Պատերազմները զինվորականի կյանքը, կարծես, երկու մասի բաժանեն։ Նրանք կա՛մ հաստատակամ են մնում իրենց կոչման մեջ, կա՛մ էլ փոխում են իրենց ծառայության բնույթը։ Արան շարունակել է իր ծառայությունը Զինված ուժերում։ «Իր միջնորդագիրն արդեն գնացել էր գումարտակի հրամանատարի պաշտոնի համար՝ փոխգնդապետի կոչումով։ Երեսուն տարեկան էր, բայց արդեն առաջխաղացում ուներ։ Շատ նվիրված էր ծառայությանը»։

Արան մեկ տարի ծառայել է Ճամբարակի զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է Արմավիրի տանկային զորամաս՝ որպես հրամանատարի՝ դաստիարակչական գծով տեղակալ։ Զոհվելուց հետո զորամասում ամենամեծ լսարանն անվանակոչվել է Արայի անունով։ «Առաջին օրվանից մեկնել է մարտադաշտ։ Ուսումնական զորամասից զոհված միակ սպան է որդիս։ Պատերազմի օրերին երկու-երեք անգամ կապ իմ հետ է եղել։ Երկար զրույցներ չենք ունեցել, ինձ համար իր ձայնը լսելն էր կարևոր։ Մի քանի անգամ էլ տիկնոջ հետ է խոսել։ Զոհվելուց առաջ, երևի տասը օր, իր հետ կապ չենք ունեցել»։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Արան մասնակցել է թեժ մարտերի՝ ստանալով վիրավորում: Վիրավոր վիճակում շարունակել է մարտն իր ենթակա զինվորների կյանքը փրկելու համար: Հետո արդեն հայրիկին պատմություններ են հասել այն մասին, թե ինչպես է սաղավարտն ու զրահաբաճկոնն իր զինվորներին տվել։ Արան զոհվել է հոկտեմբերի 20-ին Ջրականում։ «Ես երեք ամիս, դեռ մի բան էլ ավելի գիշեր ու ցերեկ իրեն եմ փնտրել։ Երեք ամիս չեմ իմացել, թե տունն ինչ բան է։ Մի շշուկ եմ լսել, գնացել եմ այդ տարածք՝ անկախ նրանից, թե որ հատվածն է եղել։ Ջրականի կեսը մի պահ մնացել էր թշնամու հսկողության տակ։ Զոհվածների մարմինները մնացել էին այդ տարածքում։ Հետո արդեն Ջրականն ամբողջությամբ գրավեցին, և դիերի դուրսբերումն ավելի դժվարացավ։ Մարտունիի դիահերձարանում երկու անգամ ես եմ գնացել ճանաչման։ Երկրորդ անգամ, երբ իր սիրելի ժամացույցը տեսա ձեռքին, համոզվեցի, որ նա է»։

Փնտրելու օրերի մասին խոսելիս պարոն Արշամն ասում է՝ իր փորձը հուշում էր, որ վատագույնն է տեղի ունեցել։ «Որպես ծնող՝ չես կարող դրան հավատալ, միշտ հույս ունես, որ զավակդ ողջ է։ Բայց նայում էի զոհվածների, վիրավորների ցուցակները, նրա անունը որևէ մեկում չկար։ Եվ առաջին պլան էր գալիս վատագույն մտավախությունս»։

Ապրելու ուժի մասին։ «Ցավը ծնողի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի ներսում է։ Բայց չեմ կոտրվում, ինձ միշտ ձիգ ու զգաստ եմ պահում։ Արաս ամուսնացած էր, որդի ունի՝ Ռոբերտը։ Հայրենասեր, նվիրված, էլի իր տեսակի մեջ հստակ գաղափարներով երեխա է մեծանում, ճիշտ հայրիկի նման։ Հաճախ է խոսում նրա մասին, անասելի շատ է կարոտում հորը։ Մեզ ապրեցնում է նաև այն, որ մեր որդիներին, որոնք այնքան նվիրումով ծառայում էին հայրենիքին, գաղափարին, ապրեցնում են նաև ուրիշները։ Բոլոր տղաների մասին պետք է պատմել և մշտապես հիշատակել նրանց անունը»։

Հ. Գ. - Մայոր Արա Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank