Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ցավն իմ ներսում է, բայց չեմ կոտրվում, ինձ միշտ ձիգ ու զգաստ եմ պահում». մայոր Արա Զաքարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արան շատ լուրջ էր, ավելորդ խոսել չէր սիրում, կարող էր քմծիծաղով երկրորդ անգամ պատասխանել հարցին։ Կարճ ու հստակ էր խոսում, այնպես, որ դիմացինն իր ասածի իմաստը հասկանում էր։ Այսպես ասեմ՝ շատ կոնկրետ մարդ էր, իրեն բոլորն այդպես գիտեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Արշամը՝ Արայի հայրիկը։

Արան ծնվել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում։ Հիմա Արայի մասին նաև Ելփինում՝ նրա հիշատակին տեղադրված հուշաքարն է պատմում, որտեղ բավականին հաճախ միջոցառումներ են անցկացվում։ Արան սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հայրիկն անկեղծանում է՝ որդին գերազանցիկ չի եղել։ «Սիրում էր Ռազմագիտությունը, Ֆիզկուլտուրան»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: «Շատ սիրում էր զինվորական, սպայական ծառայությունը։ Հիշում եմ՝ երբ պետք է ընդունվեր ռազմական համալսարան, վերջին քննության ժամանակ, ընդ որում՝ այդ տարի տեղերի համար մրցակցությունը բավականին մեծ էր, իրեն ասացի՝ տղա՛ս, եթե փոշմանել ես, հետ գնանք։ Արան գիտեր ծառայության թե՛ առավելությունները, թե՛ դժվարությունները։ Ինքս երկու պատերազմի միջով եմ անցել, զինվորական եղել և իրեն ամեն ինչ մանրամասնորեն ներկայացրել էի։ Վերջին քննության օրը միայն մեկ նախադասություն ասաց. «Պա՛պ, խնդրում եմ, էլ նման բան մի ասա, ես սիրում եմ այս գործը»։ Համբուրեցի իր ճակատը և ապագայի համար իրեն հաջողություն մաղթեցի։ Սովորելու տարիներին էլ, երբ իրեն հարցրել են, թե ինչով կարող են օգտակար լինել, մշտապես ասել է՝ ես իմ հարցերը կլուծեմ։ Երբեք հույսը ոչ ոքի վրա չի դրել։ Արդյունքում հայրենիքին նվիրված սպա դարձավ»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես Արան զինվորական դառնալու որոշում կայացրեց, հայրիկը նշում է՝ Արայի՝ դպրոցի ավարտական տարիներին ինքը Մոսկվայում էր աշխատում։ «Կինս զանգահարեց, հայտնեց, որ Արան ուզում է զինվորական դառնալ, այլ մասնագիտության մասին չի մտածում։ Ես վերադարձա։ Հարցեր տվեցի տղայիս՝ նաև իրեն փորձելու համար։ Բայց որևէ կերպ չկարողացա իրեն համոզել կամ շեղել իր ընտրությունից։ Արան հստակ մնաց իր որոշման մեջ։ Ու քանի որ ես էլ համոզվեցի, որ այդ մասնագիտությունն իր սրտով է, իր հետ անցա այդ ճանապարհը»։

Ուսումն ավարտելուց հետո Արան ծառայությունը շարունակել է Ացախի Մարտակերտի զորամասում։ Ծառայության տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալների։ Քառօրյա պատերազմից հետո արժանացել է «Արիության» մեդալի։ «Մարտակերտի զորամասում Արան փոքրիկ մատուռ էր կառուցել: Կարգապահ, պարտաճանաչ, զուսպ սպա էր։ Մի դեպք միայն հիշեմ արդեն այս պատերազմի օրերից։ Արենիում էի, իր զորքով իմ կողքով անցել է, բայց լինելով օրինապահ սպա՝ չի զանգահարել ինձ, թե՝ պա՛պ, ես կողքովդ անցա, քեզ տեսա։ Երրորդ օրը միայն Սիսիանից զանգեց. «Պա՛պ, չէի կարող զանգել քեզ, եթե ես դա անեի, ուրեմն նույնը պետք է թույլ տայի, որ իմ զինվորն աներ»։ Եվ քանի որ չէր կարելի դա անել, օրենքն ու կարգը պահպանողն առաջինն ինքն է եղել»։

Պատերազմները զինվորականի կյանքը, կարծես, երկու մասի բաժանեն։ Նրանք կա՛մ հաստատակամ են մնում իրենց կոչման մեջ, կա՛մ էլ փոխում են իրենց ծառայության բնույթը։ Արան շարունակել է իր ծառայությունը Զինված ուժերում։ «Իր միջնորդագիրն արդեն գնացել էր գումարտակի հրամանատարի պաշտոնի համար՝ փոխգնդապետի կոչումով։ Երեսուն տարեկան էր, բայց արդեն առաջխաղացում ուներ։ Շատ նվիրված էր ծառայությանը»։

Արան մեկ տարի ծառայել է Ճամբարակի զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է Արմավիրի տանկային զորամաս՝ որպես հրամանատարի՝ դաստիարակչական գծով տեղակալ։ Զոհվելուց հետո զորամասում ամենամեծ լսարանն անվանակոչվել է Արայի անունով։ «Առաջին օրվանից մեկնել է մարտադաշտ։ Ուսումնական զորամասից զոհված միակ սպան է որդիս։ Պատերազմի օրերին երկու-երեք անգամ կապ իմ հետ է եղել։ Երկար զրույցներ չենք ունեցել, ինձ համար իր ձայնը լսելն էր կարևոր։ Մի քանի անգամ էլ տիկնոջ հետ է խոսել։ Զոհվելուց առաջ, երևի տասը օր, իր հետ կապ չենք ունեցել»։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Արան մասնակցել է թեժ մարտերի՝ ստանալով վիրավորում: Վիրավոր վիճակում շարունակել է մարտն իր ենթակա զինվորների կյանքը փրկելու համար: Հետո արդեն հայրիկին պատմություններ են հասել այն մասին, թե ինչպես է սաղավարտն ու զրահաբաճկոնն իր զինվորներին տվել։ Արան զոհվել է հոկտեմբերի 20-ին Ջրականում։ «Ես երեք ամիս, դեռ մի բան էլ ավելի գիշեր ու ցերեկ իրեն եմ փնտրել։ Երեք ամիս չեմ իմացել, թե տունն ինչ բան է։ Մի շշուկ եմ լսել, գնացել եմ այդ տարածք՝ անկախ նրանից, թե որ հատվածն է եղել։ Ջրականի կեսը մի պահ մնացել էր թշնամու հսկողության տակ։ Զոհվածների մարմինները մնացել էին այդ տարածքում։ Հետո արդեն Ջրականն ամբողջությամբ գրավեցին, և դիերի դուրսբերումն ավելի դժվարացավ։ Մարտունիի դիահերձարանում երկու անգամ ես եմ գնացել ճանաչման։ Երկրորդ անգամ, երբ իր սիրելի ժամացույցը տեսա ձեռքին, համոզվեցի, որ նա է»։

Փնտրելու օրերի մասին խոսելիս պարոն Արշամն ասում է՝ իր փորձը հուշում էր, որ վատագույնն է տեղի ունեցել։ «Որպես ծնող՝ չես կարող դրան հավատալ, միշտ հույս ունես, որ զավակդ ողջ է։ Բայց նայում էի զոհվածների, վիրավորների ցուցակները, նրա անունը որևէ մեկում չկար։ Եվ առաջին պլան էր գալիս վատագույն մտավախությունս»։

Ապրելու ուժի մասին։ «Ցավը ծնողի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի ներսում է։ Բայց չեմ կոտրվում, ինձ միշտ ձիգ ու զգաստ եմ պահում։ Արաս ամուսնացած էր, որդի ունի՝ Ռոբերտը։ Հայրենասեր, նվիրված, էլի իր տեսակի մեջ հստակ գաղափարներով երեխա է մեծանում, ճիշտ հայրիկի նման։ Հաճախ է խոսում նրա մասին, անասելի շատ է կարոտում հորը։ Մեզ ապրեցնում է նաև այն, որ մեր որդիներին, որոնք այնքան նվիրումով ծառայում էին հայրենիքին, գաղափարին, ապրեցնում են նաև ուրիշները։ Բոլոր տղաների մասին պետք է պատմել և մշտապես հիշատակել նրանց անունը»։

Հ. Գ. - Մայոր Արա Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին