Վրաստանը Իրանի հետ այցագրային ռեժիմը կչեղարկի փետրվարի 15-ին
SOCIETYԻրանի հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը, որը վրացական կողմը ժամանակավորապես դադարեցրել Էր 2013 թվականի հուլիսի 1-ին, ամբողջովին կվերականգնվի փետրվարի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Այցագրերի առաջիկա չեղարկման մասին հայտնի Է դարձել Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիայի եւ Իրանի դեսպան Աբաս Թալեբի-ֆարի հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը վրացական կողմն իրանցի դիվանագետներին պաշտոնապես ծանուցել Է 2016 թվականի փետրվարի 15-ից Իրանի հետ անայցագիր ռեժիմը վերականգնելու Վրաստանի կառավարության որոշման մասին:
Իրանի քաղաքացիներն առանց այցագրի Վրաստանի տարածքում կկարողանան գտնվել 45 օր՝ ժամանման պահից:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



