Վրաստանը Իրանի հետ այցագրային ռեժիմը կչեղարկի փետրվարի 15-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը, որը վրացական կողմը ժամանակավորապես դադարեցրել Էր 2013 թվականի հուլիսի 1-ին, ամբողջովին կվերականգնվի փետրվարի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Այցագրերի առաջիկա չեղարկման մասին հայտնի Է դարձել Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիայի եւ Իրանի դեսպան Աբաս Թալեբի-ֆարի հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը վրացական կողմն իրանցի դիվանագետներին պաշտոնապես ծանուցել Է 2016 թվականի փետրվարի 15-ից Իրանի հետ անայցագիր ռեժիմը վերականգնելու Վրաստանի կառավարության որոշման մասին:
Իրանի քաղաքացիներն առանց այցագրի Վրաստանի տարածքում կկարողանան գտնվել 45 օր՝ ժամանման պահից:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



