Մենք պարտավոր ենք կազմակերպչամարտավարական փոփոխությունների ենթարկել մեր մոտեցումները․ Նաիրի Սարգսյան
VIDEOԱյսօր քաղաքացին տեսնում է, որ իր հետ միասին քաղաքական դաշտի մեծամասնությունը ցանկանում է մեկ ժամ շուտ հեռացնել օրվա իշխանություններին։ Տեսնում է, որ հեռացնել ցանկացողները շատ են, բայց հեռացողը դեռ չի հեռացել։ Հետևաբար խնդիրը հեռացնել ցանկացողների հետևողականության և կազմակերպվածության մեջ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար ՝Նաիրի Սարգսյանը։
«Ուստի մենք պարտավոր ենք կազմակերպչամարտավարական փոփոխությունների ենթարկել մեր մոտեցումները։ Մեզ անհրաժեշտ է իրական միավորում, դա հնարավոր է միայն կամուրջներ կառուցելով և անկյունները հարթելով, և ոչ անկյունները սրելով։ Երկրի ապագան չի կարող սպասել, մենք պետք է ապացուցենք որ քաղաքականությունը կարող է լինել ոչ թե մրցավազք աթոռների համար, այլ գործ հանուն պետության», - նշել է Սարգսյանը:

1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



