Մենք պարտավոր ենք կազմակերպչամարտավարական փոփոխությունների ենթարկել մեր մոտեցումները․ Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈԱյսօր քաղաքացին տեսնում է, որ իր հետ միասին քաղաքական դաշտի մեծամասնությունը ցանկանում է մեկ ժամ շուտ հեռացնել օրվա իշխանություններին։ Տեսնում է, որ հեռացնել ցանկացողները շատ են, բայց հեռացողը դեռ չի հեռացել։ Հետևաբար խնդիրը հեռացնել ցանկացողների հետևողականության և կազմակերպվածության մեջ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար ՝Նաիրի Սարգսյանը։
«Ուստի մենք պարտավոր ենք կազմակերպչամարտավարական փոփոխությունների ենթարկել մեր մոտեցումները։ Մեզ անհրաժեշտ է իրական միավորում, դա հնարավոր է միայն կամուրջներ կառուցելով և անկյունները հարթելով, և ոչ անկյունները սրելով։ Երկրի ապագան չի կարող սպասել, մենք պետք է ապացուցենք որ քաղաքականությունը կարող է լինել ոչ թե մրցավազք աթոռների համար, այլ գործ հանուն պետության», - նշել է Սարգսյանը:

1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



