Yerevan, 18.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մա՛մ ջան, ես վերադարձա». հրետանավոր Ռուբեն Պողոսյանի մայրիկը պատկերել էր որդու խոստացած վերադարձը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 12-ին Ռուբենի 25-ամյակն էր։ Ռուբենը բժիշկ էր դառնալու, հայրիկի ցանկությունը նրա հոգում ևս բույն էր դրել։ Սովորում էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Պայծառ ժպիտով տղան նաև նկարել էր սիրում, սովորել էր իր ծննդավայրի՝ Բերդի արվեստի դպրոցում՝ այն ավարտելով կարմիր վկայականով: Ռուբենը 20-ամյակը դիմավորեց բանակում՝ իր ընկերների հետ։ Օրեր անց նույն ընկերների հետ նետվեց 44-օրյա պատերազմի հորձանուտի մեջ։ Նա մեկն էր Ցորի հրետանավորներից, որոնք անմահացան 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում։ Ռուբենը տուն «վերադարձավ» անմահանալուց մեկ տարի երկու ամիս անց։

Դեռ նախորդ տարի «Փաստի» հետ զրույցում տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը, ասաց. «Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»: Եվ ահա, սեպտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում էին տիկին Անուշի և Ռուբենի կտավները։ «Խոստացած վերադարձ» էր անվանել ցուցահանդեսը տիկին Անուշը, որովհետև որդին իրեն խոստացել էր տուն գալ, բայց, ավաղ, վերադարձը չէր եղել այնպիսին, ինչպիսին մայրն էր ակնկալում։ Տիկին Անուշի նկարներում Ռուբենը շարունակում է ժպտալ, այդ ժպիտով քեզ թևաթափ անում, հուզվում ես, բայց լուսանկարից ժպտացող տղան կարծես պատվիրում է՝ չկոտրվե՛լ։ Աննկարագրելի է այն ուժը, որը կա մայրերի մեջ, որոնք ընտրում են ապրելու և արարելու ճանապարհը։ Դա բնավ ամենահեշտ ճանապարհը չէ։ Բայց դրանով շարժվելը պարտավորություն է, որը նրանք ստանձնել են իրենց հերոս որդիների առջև։

Ցուցահանդեսի բացման ժամանակ տիկին Անուշն ասաց. «Որդիս ապրեց ընդամենը 20 տարի, բայց նա թողեց բավականին մեծ ուժ, երազանք, գույներ։ Նա ինձ խոստացել էր, որ պետք է վերադառնա։ Նա վերադարձավ այնպես, որ մենք չէինք պատկերացնի։ Նա իրագործեց իր խոստումը։ Ես որոշեցի պատկերել իր վերադարձը։ Պատկերեցի իմ տղայի հպարտ կեցվածքը, անսահման ժպիտը, իր խաղաղությունը, իր ապրած օրերը։ Շնորհակալ եմ որդուս այն օրերի համար, որ ապրել եմ նրա հետ։ Գուցե դա շարունակական լինի այն ժամանակ, եթե ես շարունակեմ նկարել։ Իմ տղան ինձ համար ողջ է։ Այն օրը, երբ մտածեմ, որ նա ողջ չէ, գուցե դադարեմ լինել։ Համոզված եմ, որ իմ որդին երկնքից նայում է մեզ և ասում՝ մա՛մ ջան, ես վերադարձա»։

Կապույտն էր գերիշխում տիկին Անուշի բնապատկերներում, աղոթք և հուշ դարձած նկարներում։ Լուրթը, որը խաղաղություն է խորհրդանշում, խաղաղություն, որի համար օրեր շարունակ պայքարեցին տղաները։

Ռուբենի 25-ամյակի միջոցառումը և նրա մայրիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը չվերածվեցին սգո միջոցառման։ Հուզված էին բոլորը, երբեմն-երբեմն աղոթքի, ափսոսանքի ու գուցե այս ողբերգության մեղավորներին չներելու մասին բառեր էին օդում։ Բոլորի ներսում բույն դրած ցավը դուրս էր մղվում արցունքների տեսքով, բայց նաև ժպիտ էր հայտնվում բոլորիս դեմքին, երբ ներկաները Ռուբենի մասին պատմություններն էին սկսում հիշել։

Ռուբենի մայրիկն իր նկարներով ապացուցում է՝ մոր սերը որդու հանդեպ հավերժ է։ Եվ այս միտքը կարծես հաստատվեց միջոցառմանը ներկա տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի խոսքերով՝ նկարների յուրաքանչյուր գծում տեսնում ենք, որ սերը մահից էլ է առավել, որ մահը չի կարող սպանել մոր սերը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

I trust that you will always remain a true friend of Armenia. Arman Vardanyan held a meeting with the Ambassador of the Islamic Republic of Iran Play Junius, win prizesRalph Yirikian Deliveres Lecture at the Leadership School Financial Education Program for Artsakh Schoolchildren Summarizes Results: IDBankAraratBank Co-Funds "Culture - My Way" Project Financed by UNESCOOne dram is a force that unites thousandsUcom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBank