Yerevan, 28.October.2025,
00
:
00
BREAKING


«Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է. դպրոցը հանեցիր, բնակավայրը կդատարկվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուսումնական տարվա սկիզբն իր հետ ոչ միայն շնորհավորանքներ և ուրախ տրամադրություն է բերում, այլ նաև առկա և ծագող խնդիրների վերհանում, կրթական համակարգում կատարվող փոփոխությունների քննարկում։ Սեպտեմբերի 1-ի նախընթաց օրերին ամենից քննարկվող թեմաներից մեկը, թերևս, դարձավ դպրոցներում դասապրոցեսը ժամը 08։15-ին սկսելը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն անկեղծանում է՝ մասնագետի համար այդ 15 րոպեն էական նշանակություն չպետք է ունենա։ «Հոգեբաններն ասում են՝ հետազոտություններ կան, որ շատ շուտ չպետք է սկսել դասերը, երեխաների ակտիվությունը սկսվում է ժամը իննից և այլն։ Հետազոտություններ, իհարկե, կան, բայց, իմ կարծիքով, միջին կամ ավագ դպրոցի կրթության որակի վրա դրանք էական ազդեցություն չպետք է ունենան։ Եվս մեկ նկատառում. ժամային գոտին, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, 1 ժամ տարբերվում է իր իսկական ժամային գոտուց։ Մեկ ժամ պետք է հետ լինեինք, այսինքն՝ ամեն ինչ մեկ ժամ ավելի շուտ սկսեինք։ Մեր կյանքի ռիթմը, ըստ էության, մի քիչ դանդաղ է, որովհետև ամեն ինչ ուշ ենք սկսում։ Եվրոպական տարբեր երկրներում դասերը սկսվում են ժամը յոթին։ Մտածում եմ՝ ավելի ճիշտ է, եթե կյանքի ռիթմն, ընդհանուր առմամբ, մի քիչ փոխվի։ Բայց 15 րոպե շուտ սկսելու՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող հիմնավորումը չեմ ընդունում։ Եթե ամփոփ՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու խնդիր ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Շատ են մտահոգությունները նաև որոշ, օրինակ՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասաժամերի կրճատման, «Պատմություն» առարկայի դասագրքերի՝ խիստ հակասական տեքստերի մասով։ Առհասարակ, դասագրքերի բովանդակային մասով դժգոհությունները շատ են։ Փորձագետը ևս հավաստում է՝ բողոքներ, իրոք, կան։ «Ինձ շատ են զանգահարում ուսուցիչները, որոնք հրապարակային չեն արտահայտվում այս թեմաների շուրջ։ Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստացել։ Բովանդակության հետ կապված բոլոր նկատառումների հետ համաձայն եմ, դրանք կապված են նրա հետ, որ Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացին հատկացվող ժամանակը շատ կարճ է, և նույնիսկ լավագույն մասնագետները կարճ ժամանակում չեն կարող այնպիսի դասագիրք ստեղծել, որը կբավարարի մանկավարժների, մասնագետների գոնե կեսից շատին։ Դա է պատճառը, որ շատ դասագրքերում բազմաթիվ թերություններ, սխալներ կան։ Տարրական դասարանների դասագրքերի պարագայում շատերի բողոքները կապված են դիզայնի, նկարների, նկարագրությունների և մնացյալի հետ։ Այս հարցում ևս կարող եմ համաձայնել՝ հիշելով շրջանը, երբ ինքս առաջին անգամ դպրոց գնացի։ Ինչպիսի սրտի թրթիռով էինք մի քանի անգամ բացում «Այբբենարանը», նայում նկարները, դրանցից ազդվում։ Այդ ամենը նստվածք էր թողնում մեր ենթագիտակցության մեջ։ Համաձայն եմ, որ այստեղ անպայման պետք է հոգեբաններ էլ աշխատեն։ Ցավոք, հիմա խումբ են ստեղծում, դասագիրք գրում, այդ բաղադրիչը կարող են հաշվի չառնել։ Տեսեք՝ խորհրդային շրջանում տասը տարի էր պահանջվում, որ դասագիրքը դպրոց մտներ։ Մի 2 տարի մասնագետները մշակում էին, հետո դա փորձարկվում էր, հետո փոփոխություններ էին արվում, վերջում նոր միայն մասնագիտական խումբն այն երաշխավորում էր, որ կարողանային դրանով դասավանդել դպրոցներում։ Հիմա Հայաստանում այդ պրոցեսը կարող է տևել ընդամենը մի քանի ամիս, և օբյեկտիվորեն հասկանալի է, որ շատ դժվարություններ կարող են առաջանալ։ Այսինքն՝ նորից վերադառնում ենք կազմակերպչական հարցերին, սա էական ազդեցություն է ունենում բովանդակության վրա։ Մասնագետը պետք է որոշակի ժամանակում դասագիրքը գրի, ավարտի, որպեսզի մրցույթից չուշանա։ Եթե կարճ ժամանակ ենք տալիս, պարզ է, որ շատ բացթողումներ կարող են լինել։ Ցավալին այն է, որ այս խնդիրները կան և ամեն տարի կրկնվում են։ Անցած տարի չհասցրեցին մի քանի դասագիրք մտցնել դպրոց, ուշացումով տեղի ունեցավ այդ գործընթացը, այս տարի նույն խնդիրը կա՝ տասնյակ դասագրքեր չեն մտնելու դպրոց։ Ուսուցիչներն ի՞նչ անեն։ Կրթության այս խայտաբղետությունն ուղղակի անթույլատրելի է։ Սա շատ է ազդում ընդհանուր հոգեվիճակի, մտածողության վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Ունենք մտահոգիչ պատկեր մարզերում։ Մի կողմից՝ լուծարվում և միավորվում են գյուղական համայնքների դպրոցները, մյուս կողմից՝ մարզային որոշ դպրոցներ՝ հատկապես գյուղական համայնքներում գտնվող, չունեն առաջին դասարանցիներ կամ նրանց թիվը շատ քիչ է, կարող է անգամ լինել մեկ առաջին դասարանցի։ Փորձագետն ասում է՝ ամբողջ Հայաստանում ունենք մոտավորապես 1400 հանրակրթական ուսումնական հաստատություն։ «Խոսքը դպրոցների մասին է։ 1400-ից մեկ երրորդում աշակերտների թիվը 100-ից պակաս է, փոքր դպրոցներ են։ Մյուս մեկ երրորդը 100-ից 300 աշակերտ ունի։ Եվ միայն մոտ 30 տոկոսն ունի 300-ից ավելի աշակերտ։ Դրանք հիմնականում քաղաքների մեծ դպրոցներն են։ Նույն մոտեցումը ցուցաբերել 50 և 1000 աշակերտ ունեցող դպրոցներին՝ ուղղակի անթույլատրելի է։ Օրինակ՝ ուսուցիչ ենք պատրաստում և ուղարկում ինչ-որ գյուղ, որտեղ դասարանում 1 կամ 2 հոգի է։ Այդ ուսուցիչն ընդհանրապես պատրաստ չէ դրան։ Կամ կան դասարաններ, որտեղ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններն իրար հետ են գնում դասի մի դասասենյակում։ Այդ անհավասարությունը բերում է անարդարության՝ գիտելիքների, կրթության առումով, որն արտահայտվում է նաև հասարակության մեջ։ Սահմանամերձ, բարձրլեռնային գյուղերի դպրոցներ հաճախող երեխաները կյանքում նույն հնարավորությունները չունեն, ինչ Երևանում բնակվող երեխան, նույնիսկ ամենավատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքի երեխան։ Կրթությունը շատ զգայուն է այսպիսի անհավասարությունների և անարդարությունների նկատմամբ։ Այս հարցի մասին պետք է մտածել, քաղաքականություն մշակել։ Գյուղերի դպրոցներից եկած երեխաները ավելի պատրաստված են լինում, ձգտում են ավելի լավ սովորել, հետագայում գիտության մեջ իրենց ներդրումը ունենալ, համալսարանում դաս եմ տալիս և շատ լավ տեսնում եմ այդ ամենը։ Իսկ մենք այդ պոտենցիալը կորցնելով՝ ըստ էության, մեր ժողովրդի պոտենցիալն ենք զրոյացնում։ Պետք է հստակ քաղաքականություն մշակվի փոքր և միջին դպրոցների համար։ Մեր քաղաքականությունը, օրենսդրական դաշտը մեծ դպրոցների համար է, որտեղ կարելի է առարկաներ ընտրել, երեխաներն ավագ դպրոցում հոսքեր են ընտրում և այլն։ Նույնը մեր փոքր բնակավայրերի դպրոցները չունեն»,-հավելում է փորձագետը։

Ընդգծում ենք նաև այն հանգամանքը, որ անթույլատրելի է գյուղական համայնքներում դպրոցների փակումը, քանի որ դա կարող է նպաստել փոքր գյուղերից դեպի ավելի մեծ գյուղեր և քաղաքներ արտագաղթին։ «Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է։ Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են։ Օրինակ՝ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում գտնվել է կայսրությունների տիրապետության տակ, նրանք փակել են հայկական դպրոցները։ Բայց երբ սեփական իշխանությունը փակում է նույնիսկ փոքր դպրոցները, նշանակում է՝ այդ համայնքներին, բնակավայրերին դատապարտում է դատարկման։ Դա կարող է առաջին տարում տեղի չունենալ, բայց ծնողները մտածում են իրենց երեխաներին կրթության տալու մասին։ Երբ մարդը մի բնակավայրից տեղափոխվում է, օրինակ՝ տուն գնելիս մտածում է, որ այն դպրոցին մոտ լինի կամ տարածքում լավ դպրոց լինի և այլն։ Հիմա միավորում են փոքր դպրոցները, մի քանի տարի հետո այդ բնակավայրերում մարդ չի մնա, որովհետև փոքր գյուղերում միակ աշխատող հիմնարկը շատ դեպքերում դպրոցն է, դպրոցը հանեցիր, գյուղը կդատարկվի»,-ասում է նա։

Զրույցի տրամաբանական ավարտն է դառնում նաև անդրադարձը բուհական համակարգին։ Ուսումնական այս տարում 25 մասնագիտությունների գծով ուսանող չենք ունենալու։ «Նախ՝ ընդունելության տեղերի պլանավորումը Հայաստանում տարիներ շարունակ չի իրականացվում պատշաճ մակարդակով, և երկրորդ՝ Հայաստանում ամեն ինչ փոխվել է տնտեսության մեջ խորհրդային ժամանակներից (որն ուներ պլանային տնտեսություն), բացի ընդունելության քննություններից։ Ինչի՞ համար է պետք պլանավորել ընդունելության քննությունները երկրի, կառավարության համար, որն, ի դեպ, ուսանողի հանդեպ որևէ պարտավորություն չունի, երբ նա ավարտում է համալսարանը։ Ինչո՞ւ ես ստիպում, որ այսքան մարդ ընդունվի ինչ-որ մասնագիտությամբ, բայց 4-6 տարի հետո որևէ ձևով չես օգտագործում այդ մասնագետին։ Արժե՞ այդ ճանապարհով գնալ։ Առաջինը սա է սխալ։ Երկրորդ՝ նշված 25 մասնագիտության մասով ոչ թե դիմել են ու չեն ընդունվել, այլ ընդհանրապես դիմորդ էլ չի եղել։ Դրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են, մանկավարժականի դեպքում ևս շատ քիչ դիմորդներ են գնում, պոլիտեխնիկականում էլ կան մասնագիտություններ, որտեղ դիմորդներ չեղան։ Սա վկայում է այն մասին, որ մեզ մոտ մասնագիտական կրթությունը, դրանից հետո արտադրությունն ու տնտեսությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեն»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship The International Chess Tournament Sponsored by AraratBank is Officially Underway Idram is now available in ONEX