Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է. դպրոցը հանեցիր, բնակավայրը կդատարկվի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուսումնական տարվա սկիզբն իր հետ ոչ միայն շնորհավորանքներ և ուրախ տրամադրություն է բերում, այլ նաև առկա և ծագող խնդիրների վերհանում, կրթական համակարգում կատարվող փոփոխությունների քննարկում։ Սեպտեմբերի 1-ի նախընթաց օրերին ամենից քննարկվող թեմաներից մեկը, թերևս, դարձավ դպրոցներում դասապրոցեսը ժամը 08։15-ին սկսելը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն անկեղծանում է՝ մասնագետի համար այդ 15 րոպեն էական նշանակություն չպետք է ունենա։ «Հոգեբաններն ասում են՝ հետազոտություններ կան, որ շատ շուտ չպետք է սկսել դասերը, երեխաների ակտիվությունը սկսվում է ժամը իննից և այլն։ Հետազոտություններ, իհարկե, կան, բայց, իմ կարծիքով, միջին կամ ավագ դպրոցի կրթության որակի վրա դրանք էական ազդեցություն չպետք է ունենան։ Եվս մեկ նկատառում. ժամային գոտին, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, 1 ժամ տարբերվում է իր իսկական ժամային գոտուց։ Մեկ ժամ պետք է հետ լինեինք, այսինքն՝ ամեն ինչ մեկ ժամ ավելի շուտ սկսեինք։ Մեր կյանքի ռիթմը, ըստ էության, մի քիչ դանդաղ է, որովհետև ամեն ինչ ուշ ենք սկսում։ Եվրոպական տարբեր երկրներում դասերը սկսվում են ժամը յոթին։ Մտածում եմ՝ ավելի ճիշտ է, եթե կյանքի ռիթմն, ընդհանուր առմամբ, մի քիչ փոխվի։ Բայց 15 րոպե շուտ սկսելու՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող հիմնավորումը չեմ ընդունում։ Եթե ամփոփ՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու խնդիր ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Շատ են մտահոգությունները նաև որոշ, օրինակ՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասաժամերի կրճատման, «Պատմություն» առարկայի դասագրքերի՝ խիստ հակասական տեքստերի մասով։ Առհասարակ, դասագրքերի բովանդակային մասով դժգոհությունները շատ են։ Փորձագետը ևս հավաստում է՝ բողոքներ, իրոք, կան։ «Ինձ շատ են զանգահարում ուսուցիչները, որոնք հրապարակային չեն արտահայտվում այս թեմաների շուրջ։ Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստացել։ Բովանդակության հետ կապված բոլոր նկատառումների հետ համաձայն եմ, դրանք կապված են նրա հետ, որ Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացին հատկացվող ժամանակը շատ կարճ է, և նույնիսկ լավագույն մասնագետները կարճ ժամանակում չեն կարող այնպիսի դասագիրք ստեղծել, որը կբավարարի մանկավարժների, մասնագետների գոնե կեսից շատին։ Դա է պատճառը, որ շատ դասագրքերում բազմաթիվ թերություններ, սխալներ կան։ Տարրական դասարանների դասագրքերի պարագայում շատերի բողոքները կապված են դիզայնի, նկարների, նկարագրությունների և մնացյալի հետ։ Այս հարցում ևս կարող եմ համաձայնել՝ հիշելով շրջանը, երբ ինքս առաջին անգամ դպրոց գնացի։ Ինչպիսի սրտի թրթիռով էինք մի քանի անգամ բացում «Այբբենարանը», նայում նկարները, դրանցից ազդվում։ Այդ ամենը նստվածք էր թողնում մեր ենթագիտակցության մեջ։ Համաձայն եմ, որ այստեղ անպայման պետք է հոգեբաններ էլ աշխատեն։ Ցավոք, հիմա խումբ են ստեղծում, դասագիրք գրում, այդ բաղադրիչը կարող են հաշվի չառնել։ Տեսեք՝ խորհրդային շրջանում տասը տարի էր պահանջվում, որ դասագիրքը դպրոց մտներ։ Մի 2 տարի մասնագետները մշակում էին, հետո դա փորձարկվում էր, հետո փոփոխություններ էին արվում, վերջում նոր միայն մասնագիտական խումբն այն երաշխավորում էր, որ կարողանային դրանով դասավանդել դպրոցներում։ Հիմա Հայաստանում այդ պրոցեսը կարող է տևել ընդամենը մի քանի ամիս, և օբյեկտիվորեն հասկանալի է, որ շատ դժվարություններ կարող են առաջանալ։ Այսինքն՝ նորից վերադառնում ենք կազմակերպչական հարցերին, սա էական ազդեցություն է ունենում բովանդակության վրա։ Մասնագետը պետք է որոշակի ժամանակում դասագիրքը գրի, ավարտի, որպեսզի մրցույթից չուշանա։ Եթե կարճ ժամանակ ենք տալիս, պարզ է, որ շատ բացթողումներ կարող են լինել։ Ցավալին այն է, որ այս խնդիրները կան և ամեն տարի կրկնվում են։ Անցած տարի չհասցրեցին մի քանի դասագիրք մտցնել դպրոց, ուշացումով տեղի ունեցավ այդ գործընթացը, այս տարի նույն խնդիրը կա՝ տասնյակ դասագրքեր չեն մտնելու դպրոց։ Ուսուցիչներն ի՞նչ անեն։ Կրթության այս խայտաբղետությունն ուղղակի անթույլատրելի է։ Սա շատ է ազդում ընդհանուր հոգեվիճակի, մտածողության վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Ունենք մտահոգիչ պատկեր մարզերում։ Մի կողմից՝ լուծարվում և միավորվում են գյուղական համայնքների դպրոցները, մյուս կողմից՝ մարզային որոշ դպրոցներ՝ հատկապես գյուղական համայնքներում գտնվող, չունեն առաջին դասարանցիներ կամ նրանց թիվը շատ քիչ է, կարող է անգամ լինել մեկ առաջին դասարանցի։ Փորձագետն ասում է՝ ամբողջ Հայաստանում ունենք մոտավորապես 1400 հանրակրթական ուսումնական հաստատություն։ «Խոսքը դպրոցների մասին է։ 1400-ից մեկ երրորդում աշակերտների թիվը 100-ից պակաս է, փոքր դպրոցներ են։ Մյուս մեկ երրորդը 100-ից 300 աշակերտ ունի։ Եվ միայն մոտ 30 տոկոսն ունի 300-ից ավելի աշակերտ։ Դրանք հիմնականում քաղաքների մեծ դպրոցներն են։ Նույն մոտեցումը ցուցաբերել 50 և 1000 աշակերտ ունեցող դպրոցներին՝ ուղղակի անթույլատրելի է։ Օրինակ՝ ուսուցիչ ենք պատրաստում և ուղարկում ինչ-որ գյուղ, որտեղ դասարանում 1 կամ 2 հոգի է։ Այդ ուսուցիչն ընդհանրապես պատրաստ չէ դրան։ Կամ կան դասարաններ, որտեղ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններն իրար հետ են գնում դասի մի դասասենյակում։ Այդ անհավասարությունը բերում է անարդարության՝ գիտելիքների, կրթության առումով, որն արտահայտվում է նաև հասարակության մեջ։ Սահմանամերձ, բարձրլեռնային գյուղերի դպրոցներ հաճախող երեխաները կյանքում նույն հնարավորությունները չունեն, ինչ Երևանում բնակվող երեխան, նույնիսկ ամենավատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքի երեխան։ Կրթությունը շատ զգայուն է այսպիսի անհավասարությունների և անարդարությունների նկատմամբ։ Այս հարցի մասին պետք է մտածել, քաղաքականություն մշակել։ Գյուղերի դպրոցներից եկած երեխաները ավելի պատրաստված են լինում, ձգտում են ավելի լավ սովորել, հետագայում գիտության մեջ իրենց ներդրումը ունենալ, համալսարանում դաս եմ տալիս և շատ լավ տեսնում եմ այդ ամենը։ Իսկ մենք այդ պոտենցիալը կորցնելով՝ ըստ էության, մեր ժողովրդի պոտենցիալն ենք զրոյացնում։ Պետք է հստակ քաղաքականություն մշակվի փոքր և միջին դպրոցների համար։ Մեր քաղաքականությունը, օրենսդրական դաշտը մեծ դպրոցների համար է, որտեղ կարելի է առարկաներ ընտրել, երեխաներն ավագ դպրոցում հոսքեր են ընտրում և այլն։ Նույնը մեր փոքր բնակավայրերի դպրոցները չունեն»,-հավելում է փորձագետը։

Ընդգծում ենք նաև այն հանգամանքը, որ անթույլատրելի է գյուղական համայնքներում դպրոցների փակումը, քանի որ դա կարող է նպաստել փոքր գյուղերից դեպի ավելի մեծ գյուղեր և քաղաքներ արտագաղթին։ «Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է։ Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են։ Օրինակ՝ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում գտնվել է կայսրությունների տիրապետության տակ, նրանք փակել են հայկական դպրոցները։ Բայց երբ սեփական իշխանությունը փակում է նույնիսկ փոքր դպրոցները, նշանակում է՝ այդ համայնքներին, բնակավայրերին դատապարտում է դատարկման։ Դա կարող է առաջին տարում տեղի չունենալ, բայց ծնողները մտածում են իրենց երեխաներին կրթության տալու մասին։ Երբ մարդը մի բնակավայրից տեղափոխվում է, օրինակ՝ տուն գնելիս մտածում է, որ այն դպրոցին մոտ լինի կամ տարածքում լավ դպրոց լինի և այլն։ Հիմա միավորում են փոքր դպրոցները, մի քանի տարի հետո այդ բնակավայրերում մարդ չի մնա, որովհետև փոքր գյուղերում միակ աշխատող հիմնարկը շատ դեպքերում դպրոցն է, դպրոցը հանեցիր, գյուղը կդատարկվի»,-ասում է նա։

Զրույցի տրամաբանական ավարտն է դառնում նաև անդրադարձը բուհական համակարգին։ Ուսումնական այս տարում 25 մասնագիտությունների գծով ուսանող չենք ունենալու։ «Նախ՝ ընդունելության տեղերի պլանավորումը Հայաստանում տարիներ շարունակ չի իրականացվում պատշաճ մակարդակով, և երկրորդ՝ Հայաստանում ամեն ինչ փոխվել է տնտեսության մեջ խորհրդային ժամանակներից (որն ուներ պլանային տնտեսություն), բացի ընդունելության քննություններից։ Ինչի՞ համար է պետք պլանավորել ընդունելության քննությունները երկրի, կառավարության համար, որն, ի դեպ, ուսանողի հանդեպ որևէ պարտավորություն չունի, երբ նա ավարտում է համալսարանը։ Ինչո՞ւ ես ստիպում, որ այսքան մարդ ընդունվի ինչ-որ մասնագիտությամբ, բայց 4-6 տարի հետո որևէ ձևով չես օգտագործում այդ մասնագետին։ Արժե՞ այդ ճանապարհով գնալ։ Առաջինը սա է սխալ։ Երկրորդ՝ նշված 25 մասնագիտության մասով ոչ թե դիմել են ու չեն ընդունվել, այլ ընդհանրապես դիմորդ էլ չի եղել։ Դրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են, մանկավարժականի դեպքում ևս շատ քիչ դիմորդներ են գնում, պոլիտեխնիկականում էլ կան մասնագիտություններ, որտեղ դիմորդներ չեղան։ Սա վկայում է այն մասին, որ մեզ մոտ մասնագիտական կրթությունը, դրանից հետո արտադրությունն ու տնտեսությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեն»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»