Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Իրենց տեսակի մեջ աշխարհի ամենահին 10 իրերը (լուսանկարներ)

LIFE

Ձեզ ենք ներկայացնում տարբեր առարկաներ, որոնք ամենահինն են իրենց տեսակի մեջ` Հայաստանի տարածքում հայտնաբերված կոշիկից մինչև Եգիպտոսում հայտնաբերված 3000 տարվա հնություն ունեցող պրոթեզը։

 10  Աշխարհի ամենահին գուլպաները

Via media.tumblr.com

4-րդ դարին թվագրվող աշխարհի ամենահին գուլպաները հայտնաբերվել են Եգիպտոսում 1800-ականներին։ 1500 տարի հողի տակ թաղված մնալուց հետո հայտնաբերվելուց և ուսումնասիրվելուց հետո, պարզ է դարձել, որ դրանք պատրաստված են բրդից։ Այն գործվել է բրդյա թելով հելյունի նման հատուկ գործիքի միջոցով։ Այն երկու ոտնամատեր ուներ ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ դրանք ստեղծվել են՝ սանդալներով, կամ հատուկ կոշիկներով հագնելու համար։

 9  Գրի առնված ամենահին բաղադրատոմսը

Via static.boredpanda.com

Աշխարհի ամենահին բաղադրատոմսը 4000 տարեկան է և հայտնաբերվել է փորագրված սալիկի վրա։ Այն իրենից գարեջրի բաղադրատոմս է ներկայացնում, որը հայտնաբերվել է շումերների Նինկասի աստծուն նվիրված ձոնի մեջ։  Միջագետքի հարավային շրջանում ապրող շումերների համար գարեջուրը ազգային ըմպելիք էր համարվում։ Գարեջուրը շումերական քաղաքակրթության մեջ կարևոր դեր էր խաղում և Միջագետքի ու Եգիպտոսի քաղաքացիների շրջանում՝ նույնիսկ որպես վճարման միջոց ծառայում։

 8  Ամենահին արևային ակնոցները

Via s-media-cache-ak0.pinimg.com

Կանադայի Նորթ Բաֆին կղզում հայտնաբերվել է աշխարհի ամենահին արևային ակնոցները։ Ամենայն հավանականությամբ սրանք կրել են Արկտիկայում ապրող ինուիտները, ովքեր Կանադա են եկել 800 տարի առաջ։ Այս հին ակնոցները հիմնականում ստեղծվել են ոսկորից, կաշվից կամ փայտից։
Դրանց մեջ երկարավուն ճեղք է արված, այնպես որ այն կրողներն իրենց աչքերը պաշտպանեն ձյան մեջ արտացոլված արևի լույսի փայլից։ Հայտնաբերված ամենահին ակնոցները կրել են մոտավորապես 1200-1600թթ․ին և ստեղծվել են ծովացլի փղոսկրից։ Այս ակնոցները տեսնելու համար կարող եք այցելել Կանադայի քաղաքակրթության թանգարան։

 7  Մարդու ամենահին արձանը

Via politesocietymagazine.com

Մարդու ամենահին արձանը հայտնաբերվել է Գերմանիայի տարածքում և 35,000 տարվա պատմություն ունի (որոշ գիտնականների պնդմամբ նույնիսկ 40,000 տարվա պատմություն)։ Այն քանդակած է փղոսկրից և իրենից ներկայացնում է կնոջ մարմին։ «Քարե անձավի Վեներա» կոչվող այս արձանի հետ միասին հայտնաբերվել են նաև ձիերի, բիզոնի և թռչունների արձաններ։ «Վեներան» մեծ կրծքեր ու կլորավուն փոր ունի, իսկ դրա ընդհանուր չափը հասնում է ընդամենը 6 սանտիմետրի։

 6  Ամենահին կոշիկը

Via asbarez.com

Կաշվից ստեղծված այս 5,500 տարեկան կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում գտնվող քարանձավներից մեկում 2008թ․ին։ Չնայած իր  հնության, կոշիկը բավականին ժամանակակից տեսք ունի։ Կաշվե կոշիկի մեջ խոտ էր լցոնված՝ հագնողի ոտքերը հարմարավետ պահելու համար։ Կոշիկը պահպանվել է դրա շուրջ կուտակված ոչխարի արտաթորանքի շնորհիվ, և հետազոտողները համոզված են, որ այն աջ ոտքի համար էր։ Կոշիկի համարը համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին, և թվագրվում է մ.թ.ա. 4200- 3500թթ․ին։

 5  Ամենահին երաժշտական գործիքը

Via ictmusic.org

Երաժշտական ամենահին գործիքը հայտնաբերվել է այն նույն շրջանում, որտեղ հայտնաբերվել է մարդու ամենահին արձանիկը՝ Գերմանիայի Հոլե Ֆելս քարանձավում։ Գործիքը ստեղծված է ոսկորից և 42,000 տարվա հնություն ունի։ Հնագետները հավատացած են, որ թռչնի ոսկորից և մամոնտի փղոսկրից ստեղծված ֆլեյտան Աֆրիկայից Եվրոպա գաղթաց մարդկանց կողմից է ստեղծվել։ 42,000 տարի անատոմիապես ժամանակակից առաջին մարդիկ տեղաշարժվում էին մոլորակի տարածքով և տարածվում ողջ Եվրոպայով մեկ։ Գտածոն հենց այս մարդկանց է պատկանում, որն օգտագործվել է մինչև Սառցե առաջին դարաշրջանը։

 4  Ամենահին տաբատը

Via sciencenews.org

Չինաստանում է հայտնաբերվել մարդուն հայտնի ամենահին տաբատը։ Հնագետների պնդմամբ տաբատը 3,300 տարվա հնություն ունի և այն պատկանել է շամանի։ Այն ստեղծվել է կենդանու մորթուց և հայտնաբերվել է տղամարդու մումիայի հագին Չինաստանի Խինջիանգ նահանգի տարածքում։ Այն ժամանակակից տաբատի տեսք ունի և գիտնականները փորձում են պահպանել չափազանց մաշված այս գտածոն։ Պետք է նշել, որ այս տաբատը շատ ավելի հին է, քան երկրորդ ամենահին տաբատը, որը 2,800 տարվա պատմություն ունի։

 3  Ջրով մաքրվող ամենահին զուգարանը

Via 4.bp.blogspot.com

Թուրքիայի տարածքում գտնվող Եփեսոս քաղաքում կարելի է գտնել ջրով մաքրվող աշխարհի ամենահին զուգարանը, որը 2000 տարվա պատմություն ունի։ Դրանք կառուցված են հոսող ջրի վրա, որը արտաթորանքը տանում էր մոտակա գետ։  Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում Եփեսոսի քաղաքացիների համար, և հետազոտողների համոզմամբ, դրանից օգտվելու համար մարդիկ պետք է վճարեին։

 2  Ամենահին կրծկալը

Via assets.nydailynews.com

Ամենահին կրծկալը հայտնաբերվել է Ավտրիայում։ Այն 500 տարվա հնություն ունի և հետազոտողների պնդմամբ այն կրել են 1390-1485թթ․ի ընթացքում։ Գտածոն հայտնաբերվել է Ավստրիայի Լենգներգ դղյակում։

 1  Ամենահին պրոթեզը

Via static.ddmcdn.com

Հավատաք, թե ոչ, ամենահին պրոթեզը 3000 տարվա հնություն ունի։ Այն իրենից ներկայացնում է ոտնամատի պրոթեզ, որն օգտագործել են հին եգիպտացիները՝ առանց ոնտնամատի մարդկանց նորմալ քայլելու հնարավորություն տալու համար։
Գիտնականները փորձարկել են այն, որպեսզի տեսնեն արդյոք այն աշխատում է, թե ոչ, և այո՝ այն արդյունավետորեն աշխատել է։ Առանց ոտնամատի մարդկանց համար պրոթեզը փոխարինում էր սանդալներին, որոնք սովորաբար կրում էին հին եգիպտացիները։

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future