Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Քանի ես կամ, պետք է տղայիս ապրեցնեմ». Միքայել Ազարյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու շարժուն երեխա էր։ Ամեն բան փորձում էր անել, ամեն ինչին ձեռք «գցել»։ Շատ էր սիրում սպորտը, հատկապես ֆուտբոլը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Միքայելի մայրիկը։ Միքայելը ծնունդով Երևանից է։ Մինչ դպրոց գնալը հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց։ Սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ խաղացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ «Երեք տարի հաճախելուց հետո կոտրվածքի պատճառով դուրս եկավ։ Բազմաթիվ մրցումների է մասնակցել»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է՝ որդին յուրահատուկ վերաբերմունք ուներ մաթեմատիկայի հանդեպ։ «Բնականաբար, նաև ֆիզկուլտուրայի։ Հիմնականում այդ երկու առարկաներն էին սիրելիները։ Միքայելը նաև ստեղծագործում էր։ Սիրում էր «ռեփ» ոճի երգեր։ Չորրորդ դասարանում Հայաստանի մասին աքրոստիքոս էր գրել։ Տասը էջանոց փոքրիկ գիրք էր կազմել, ճիշտ է՝ ես իրեն մի փոքր օգնել էի, բայց մնացյալն ինքն էր արել։ Ստեղծագործությունները հայրենիքի մասին էին։ Ստեղծագործելու ջիղ ուներ։ 13 տարեկանում ինձ նվիրված մի բանաստեղծություն գրեց, հետո դա երգ դարձրեց և «ռեփ» ոճում կատարեց իմ ծննդյան օրը՝ անակնկալ մատուցելով։ Այդ բոլոր ստեղծագործությունները պահպանվել են։ Իրենից հետո գտել եմ նաև իր տետրը, որտեղ իր բոլոր բանաստեղծություններն էին։ Դրանք բոլորը մեկտեղեցի և գիրք տպագրեցի»։

9-րդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի տնտեսագիտական բաժին։ Վարժարանին զուգահեռ ընդունվել է «ԷՆՎԻԷՅ-ԷԼՍԻ» ուսումնական կենտրոն և բարձր առաջադիմությամբ ավարտել խոհարարության դասընթացները: 2018 թվականին ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվապահության» բաժին, որից հետո տեղափոխվել է «Ճարտարապետաշինարարական դիզայն» բաժին։ «Մասնագիտական ընտրության հարցում չէր կողմնորոշվում և որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո ուսումը կշարունակի բուհում, և այդ ժամանակ էլ ֆակուլտետի ընտրության հարցում վերջնականապես կկողմնորոշվի։ Բանակում ազատ ժամանակ անգլերեն էր պարապում։ Վերադառնալուց հետո Պոլիտեխնիկում սովորելու ցանկություն ուներ՝ ճարտարապետության կամ կադաստրի գծով, և, իհարկե, անպայման ցանկանում էր աշխատել։ 14-15 տարեկանից աշխատել է»։

2019 թվականի հուլիսի 18-ին Միքայելը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախ։ Ծառայում էր Ջրականում։ «Ինչպիսի ցնծությամբ, ուրախությամբ մեկնեց ծառայության, որ անգամ նկարագրելու չէ։ Ասում էր՝ իմ բոլոր ընկերները գնում են, ես էլ պետք է գնամ։ Առողջական խնդիրներ ուներ։ Զարկերակային ճնշումն էր բարձրանում։ Մի քանի անգամ դիրքերում ինքնազգացողությունը վատացել է, իջել է դիրքերից, ճնշումը բավականին բարձր է եղել։ Բազմաթիվ դիմումներ եմ գրել պաշտպանության նախարարությանը, որ զբաղվեն իմ տղայի առողջությամբ։ Երբ պետք է զորակոչվեր ծառայության, բժշկական վերջին ստուգումներն անցնելիս իրեն ասել էին՝ եթե կցանկանաս, կարող ենք վեց ամսով հետաձգել մեկնումդ, այդ ընթացքում կզբաղվես քո առողջությամբ, նոր կմեկնես ծառայության։ Նա հրաժարվել էր՝ եթե գնում եմ ծառայելու, հիմա եմ գնում, իմ ընկերների հետ պետք է գնամ։ Հուլիսին մեկնեց ծառայության, սեպտեմբերից իր առողջական խնդիրները սկսվեցին, քանի որ կլիմային չէր կարողանում հարմարվել։ Վերջապես իմ բազմաթիվ նամակներից հետո հոկտեմբերին իրեն բերեցին Երևան։ Մինչ այդ եղել էր Ֆիզուլիի, Ստեփանակերտի հոսպիտալներում։ Այստեղ չգիտեմ, թե ինչ բուժումներ արեցին, ինձ ոչինչ չէին ասում, վերջում էլ, առանց զգուշացնելու, միանգամից իրեն հետ ուղարկեցին Արցախ։ Կրկին իմ բողոքներից հետո 2020 թվականին իրեն տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ։ Կրկին ուղարկեցին Արցախ։ Պատերազմից առաջ նորից ճնշման հետ կապված խնդիրներ ուներ, այլ խնդիր էլ առաջացավ։ Սեպտեմբերին իրեն տեղափոխել էին Ստեփանակերտ, պետք է հանձնաժողով անցներ, հնարավոր է՝ իրեն զորացրեին։ Սեպտեմբերի 22-ին տանում են Ստեփանակերտի հոսպիտալ, թե՝ գրիր, որ քեզ լավ ես զգում, առողջ ես։ Ենթադրում եմ՝ լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու։ Այդ օրերին պետք է գնայի իր մոտ, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին զանգել էր ու ասել՝ պատերազմ է սպասվում։ Չհավատացինք իրեն, ասացինք՝ չի կարող նման բան լինել։ Պատերազմն սկսվելու օրվա առավոտից չեմ կարողացել իր հետ կապի դուրս գալ երեք օր։ Հետո մի պահ զանգեց՝ ամեն ինչ նորմալ է։ Այդ օրերին ինձ անընդհատ խաբում էր՝ մամա՛, նորակոչիկների հետ եմ, թաքստոցում ենք։ Իրեն միայն խնդրել եմ՝ ամեն օր մեկ անգամ զանգիր, որ քո ձայնը լսեմ, իմանամ, որ քեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Եվ նա զանգում էր»։

Միքայելը եղել է պատերազմի թեժ կետերում, երկու անգամ վիրավորվել է, հայտնվել շրջափակման մեջ։ «Վիրավորումներից հետո իրեն հոսպիտալ չեն տարել։ Ասում են՝ առաջին անգամ «սնարյադն» է իր մոտ պայթել, ծածկվել է հողով, կարողացել է դրա տակից դուրս գալ, իրեն սարից ցած է գլորել, որ գերի չընկնի։ Երկրորդ անգամ կրակել են, զրահաբաճկոնով է եղել, որովայնի հատվածում քերծվել էր։ Տեղափոխել են Սարուշեն գյուղ՝ վերքը մշակելու։ Այնտեղ մի քանի օր մնալուց հետո տարել են Կարմիր շուկա։ Վերջում եղել է Կարմիր շուկա-Շեխեր հատվածում»։

Մայրիկը հավելում է՝ հնարավորություն է ունեցել նաև հեռանալու պատերազմի դաշտից, բայց չի փախել։ «Դրանք արդեն այն օրերն էին, երբ տեսնում, հասկանում էինք պատերազմի հետևանքները։ Բայց Միքայելս ասում էր. «Ո՞նց փախչեմ, մա՛մ, ինչի քո տղեն փախչո՞ղ տղա է»։ Մինչև վերջին օրը՝ հոկտեմբերի 28-ը, իր հետ խոսել եմ։ Այդ օրը կեսօրին զանգահարեց։ Ասաց, որ հարձակումները շատ են, հանդարտվի, կզանգի։ Ժամը երկուսն անց կես դեպքը եղել է։ Երբ լուր չունեինք իրենից, մի կերպ կարողացա իր սոցցանցի էջը մտնել։ Մի քանի զրույցներ գտա իր ընկերների հետ։ Սեպտեմբերի 25-ին գրել էր, որ պատերազմ է սպասվում, «հետ չենք գալու, ահավոր ձևի պատերազմ է լինելու, տանեցիներին, մորս տիրություն կանեք»։ Պատերազմի ընթացքում իր էջում գրել էր. «Երկրի վրա լավ չի կարող լինել, քանզի մեր պատկերացրած լավը միայն երկնքում է»։ Ինձ ուղղված տողեր է գրել՝ առանց քեզ անհնար է, մա՛մ։ Այդ բոլորը հավաքել եմ, պահել»։

Միքայելը զոհվել է հոկտեմբերի 28-ին Շեխերում։ Տուն է «վերադարձել» 37 օր հետո։ «Զինադադարից հետո՝ նոյեմբերի 17-ին հայրիկս գնաց Ստեփանակերտ։ Գիտեինք իր գտնվելու վայրը, բայց այն արդեն անցել էր թշնամու վերահսկողության ներքո, չէին թողնում, որ այնտեղ մտնեին։ Նոյեմբերի 27-28-ին իրեն գտնում են, բերում այստեղ։ Հետո ԴՆԹ հետազոտության արդյունքում դեկտեմբերի 3-ին հաստատվում է իր ինքնությունը»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ուժ իմ աղջիկն է տալիս։ Սկզբում ապրելու ցանկությունս իսպառ վերացել էր։ Բայց աղջկաս նայելով՝ ոտքի կանգնեցի։ Եվ, իհարկե, քանի ես կամ, պետք է իմ տղային ապրեցնեմ»։

Հ. Գ. - Միքայել Ազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Մայրական երախտագիտություն», «Տիգրան Մեծ» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank