Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քանի ես կամ, պետք է տղայիս ապրեցնեմ». Միքայել Ազարյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու շարժուն երեխա էր։ Ամեն բան փորձում էր անել, ամեն ինչին ձեռք «գցել»։ Շատ էր սիրում սպորտը, հատկապես ֆուտբոլը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Միքայելի մայրիկը։ Միքայելը ծնունդով Երևանից է։ Մինչ դպրոց գնալը հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց։ Սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ խաղացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ «Երեք տարի հաճախելուց հետո կոտրվածքի պատճառով դուրս եկավ։ Բազմաթիվ մրցումների է մասնակցել»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է՝ որդին յուրահատուկ վերաբերմունք ուներ մաթեմատիկայի հանդեպ։ «Բնականաբար, նաև ֆիզկուլտուրայի։ Հիմնականում այդ երկու առարկաներն էին սիրելիները։ Միքայելը նաև ստեղծագործում էր։ Սիրում էր «ռեփ» ոճի երգեր։ Չորրորդ դասարանում Հայաստանի մասին աքրոստիքոս էր գրել։ Տասը էջանոց փոքրիկ գիրք էր կազմել, ճիշտ է՝ ես իրեն մի փոքր օգնել էի, բայց մնացյալն ինքն էր արել։ Ստեղծագործությունները հայրենիքի մասին էին։ Ստեղծագործելու ջիղ ուներ։ 13 տարեկանում ինձ նվիրված մի բանաստեղծություն գրեց, հետո դա երգ դարձրեց և «ռեփ» ոճում կատարեց իմ ծննդյան օրը՝ անակնկալ մատուցելով։ Այդ բոլոր ստեղծագործությունները պահպանվել են։ Իրենից հետո գտել եմ նաև իր տետրը, որտեղ իր բոլոր բանաստեղծություններն էին։ Դրանք բոլորը մեկտեղեցի և գիրք տպագրեցի»։

9-րդ դասարանն ավարտելուց հետո Միքայելն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի տնտեսագիտական բաժին։ Վարժարանին զուգահեռ ընդունվել է «ԷՆՎԻԷՅ-ԷԼՍԻ» ուսումնական կենտրոն և բարձր առաջադիմությամբ ավարտել խոհարարության դասընթացները: 2018 թվականին ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվապահության» բաժին, որից հետո տեղափոխվել է «Ճարտարապետաշինարարական դիզայն» բաժին։ «Մասնագիտական ընտրության հարցում չէր կողմնորոշվում և որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո ուսումը կշարունակի բուհում, և այդ ժամանակ էլ ֆակուլտետի ընտրության հարցում վերջնականապես կկողմնորոշվի։ Բանակում ազատ ժամանակ անգլերեն էր պարապում։ Վերադառնալուց հետո Պոլիտեխնիկում սովորելու ցանկություն ուներ՝ ճարտարապետության կամ կադաստրի գծով, և, իհարկե, անպայման ցանկանում էր աշխատել։ 14-15 տարեկանից աշխատել է»։

2019 թվականի հուլիսի 18-ին Միքայելը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախ։ Ծառայում էր Ջրականում։ «Ինչպիսի ցնծությամբ, ուրախությամբ մեկնեց ծառայության, որ անգամ նկարագրելու չէ։ Ասում էր՝ իմ բոլոր ընկերները գնում են, ես էլ պետք է գնամ։ Առողջական խնդիրներ ուներ։ Զարկերակային ճնշումն էր բարձրանում։ Մի քանի անգամ դիրքերում ինքնազգացողությունը վատացել է, իջել է դիրքերից, ճնշումը բավականին բարձր է եղել։ Բազմաթիվ դիմումներ եմ գրել պաշտպանության նախարարությանը, որ զբաղվեն իմ տղայի առողջությամբ։ Երբ պետք է զորակոչվեր ծառայության, բժշկական վերջին ստուգումներն անցնելիս իրեն ասել էին՝ եթե կցանկանաս, կարող ենք վեց ամսով հետաձգել մեկնումդ, այդ ընթացքում կզբաղվես քո առողջությամբ, նոր կմեկնես ծառայության։ Նա հրաժարվել էր՝ եթե գնում եմ ծառայելու, հիմա եմ գնում, իմ ընկերների հետ պետք է գնամ։ Հուլիսին մեկնեց ծառայության, սեպտեմբերից իր առողջական խնդիրները սկսվեցին, քանի որ կլիմային չէր կարողանում հարմարվել։ Վերջապես իմ բազմաթիվ նամակներից հետո հոկտեմբերին իրեն բերեցին Երևան։ Մինչ այդ եղել էր Ֆիզուլիի, Ստեփանակերտի հոսպիտալներում։ Այստեղ չգիտեմ, թե ինչ բուժումներ արեցին, ինձ ոչինչ չէին ասում, վերջում էլ, առանց զգուշացնելու, միանգամից իրեն հետ ուղարկեցին Արցախ։ Կրկին իմ բողոքներից հետո 2020 թվականին իրեն տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ։ Կրկին ուղարկեցին Արցախ։ Պատերազմից առաջ նորից ճնշման հետ կապված խնդիրներ ուներ, այլ խնդիր էլ առաջացավ։ Սեպտեմբերին իրեն տեղափոխել էին Ստեփանակերտ, պետք է հանձնաժողով անցներ, հնարավոր է՝ իրեն զորացրեին։ Սեպտեմբերի 22-ին տանում են Ստեփանակերտի հոսպիտալ, թե՝ գրիր, որ քեզ լավ ես զգում, առողջ ես։ Ենթադրում եմ՝ լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու։ Այդ օրերին պետք է գնայի իր մոտ, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին զանգել էր ու ասել՝ պատերազմ է սպասվում։ Չհավատացինք իրեն, ասացինք՝ չի կարող նման բան լինել։ Պատերազմն սկսվելու օրվա առավոտից չեմ կարողացել իր հետ կապի դուրս գալ երեք օր։ Հետո մի պահ զանգեց՝ ամեն ինչ նորմալ է։ Այդ օրերին ինձ անընդհատ խաբում էր՝ մամա՛, նորակոչիկների հետ եմ, թաքստոցում ենք։ Իրեն միայն խնդրել եմ՝ ամեն օր մեկ անգամ զանգիր, որ քո ձայնը լսեմ, իմանամ, որ քեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Եվ նա զանգում էր»։

Միքայելը եղել է պատերազմի թեժ կետերում, երկու անգամ վիրավորվել է, հայտնվել շրջափակման մեջ։ «Վիրավորումներից հետո իրեն հոսպիտալ չեն տարել։ Ասում են՝ առաջին անգամ «սնարյադն» է իր մոտ պայթել, ծածկվել է հողով, կարողացել է դրա տակից դուրս գալ, իրեն սարից ցած է գլորել, որ գերի չընկնի։ Երկրորդ անգամ կրակել են, զրահաբաճկոնով է եղել, որովայնի հատվածում քերծվել էր։ Տեղափոխել են Սարուշեն գյուղ՝ վերքը մշակելու։ Այնտեղ մի քանի օր մնալուց հետո տարել են Կարմիր շուկա։ Վերջում եղել է Կարմիր շուկա-Շեխեր հատվածում»։

Մայրիկը հավելում է՝ հնարավորություն է ունեցել նաև հեռանալու պատերազմի դաշտից, բայց չի փախել։ «Դրանք արդեն այն օրերն էին, երբ տեսնում, հասկանում էինք պատերազմի հետևանքները։ Բայց Միքայելս ասում էր. «Ո՞նց փախչեմ, մա՛մ, ինչի քո տղեն փախչո՞ղ տղա է»։ Մինչև վերջին օրը՝ հոկտեմբերի 28-ը, իր հետ խոսել եմ։ Այդ օրը կեսօրին զանգահարեց։ Ասաց, որ հարձակումները շատ են, հանդարտվի, կզանգի։ Ժամը երկուսն անց կես դեպքը եղել է։ Երբ լուր չունեինք իրենից, մի կերպ կարողացա իր սոցցանցի էջը մտնել։ Մի քանի զրույցներ գտա իր ընկերների հետ։ Սեպտեմբերի 25-ին գրել էր, որ պատերազմ է սպասվում, «հետ չենք գալու, ահավոր ձևի պատերազմ է լինելու, տանեցիներին, մորս տիրություն կանեք»։ Պատերազմի ընթացքում իր էջում գրել էր. «Երկրի վրա լավ չի կարող լինել, քանզի մեր պատկերացրած լավը միայն երկնքում է»։ Ինձ ուղղված տողեր է գրել՝ առանց քեզ անհնար է, մա՛մ։ Այդ բոլորը հավաքել եմ, պահել»։

Միքայելը զոհվել է հոկտեմբերի 28-ին Շեխերում։ Տուն է «վերադարձել» 37 օր հետո։ «Զինադադարից հետո՝ նոյեմբերի 17-ին հայրիկս գնաց Ստեփանակերտ։ Գիտեինք իր գտնվելու վայրը, բայց այն արդեն անցել էր թշնամու վերահսկողության ներքո, չէին թողնում, որ այնտեղ մտնեին։ Նոյեմբերի 27-28-ին իրեն գտնում են, բերում այստեղ։ Հետո ԴՆԹ հետազոտության արդյունքում դեկտեմբերի 3-ին հաստատվում է իր ինքնությունը»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ուժ իմ աղջիկն է տալիս։ Սկզբում ապրելու ցանկությունս իսպառ վերացել էր։ Բայց աղջկաս նայելով՝ ոտքի կանգնեցի։ Եվ, իհարկե, քանի ես կամ, պետք է իմ տղային ապրեցնեմ»։

Հ. Գ. - Միքայել Ազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Մայրական երախտագիտություն», «Տիգրան Մեծ» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան