Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Հպարտ եմ, որ Լևոնիս նման որդի ունեմ». Լևոն Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ Լևոնս փոքր երեխա էր, մի օր տուն շան ձագուկ բերեց, թե՝ մա՛մ, կարո՞ղ ենք իրեն տանը պահել։ Մեր տունն էլ այնքան փոքր էր, պատասխանեցի՝ որտե՞ղ պահենք։ Վերցրեց ձագուկին և դուրս գնաց՝ բակում խաղալու։ Որոշ ժամանակ հետո քույրիկը գնաց, որ Լևոնին տուն բերի, եկավ ու ասաց՝ Լևոնը չկա։ Ամեն տեղ իրեն էինք փնտրում։ Այն ժամանակ մեր տան մոտով տրոլեյբուս էր անցնում։ Միայնակ նստում է տրոլեյբուս ու գնում։ Ուղղակի բախտավորություն էր, որ ոչ թե Կոմիտասի փողոց իջնող տրոլեյբուսն էր նստել, այլ դեպի Մասիվ բարձրացողը, որն անցնում էր իր մանկապարտեզի մոտով։ Դրա մոտ իջնում է, գնում է բակ և սկսում խաղալ։ Ամեն հնարավոր տեղ իրեն էինք փնտրում, արդեն մութն ընկնում էր, Լևոնը չկար։ Երբեմն միասին ոտքով էինք գնում մանկապարտեզ, ու այդ նույն ճանապարհով Լևոնը որոշում է վերադառնալ տուն։ Մի մարդ է իրեն հանդիպում, անունը հարցնում, ձեռքը բռնում ու միասին քայլելով գալիս են դեպի մեր տուն։ Ճանապարհին ամուսնուս են հանդիպում, այդ մարդը Լևոնին փոխանցում է հայրիկին։ Նա էլ որդուս գրկած տուն բերեց։ Քանի անգամ այդպես «կորել» է»,-«Փաստի» հետ զրույցում որդու՝ Լևոնի մանկությունից պատմություն է վերհիշում նրա մայրիկը՝ տիկին Մարիամը։ Այս պատմությամբ նա էլ կարծես որդու մանկություն և իր կյանքի երջանիկ օրեր է տեղափոխվում։

Լևոնի մասին խոսելիս մայրիկը նրա աշխատասիրությունն է շեշտադրում։ Նրա խոսքով, սովորելուն զուգընթաց որդին մշտապես աշխատել է, գումար վաստակել։ «Չեմ մոռանում նաև այն օրերը, երբ հացի փռում էի աշխատում, Լևոնն ամեն օր ինձ ուղեկցում էր աշխատանքի, հետաքրքրությամբ նայում էր, թե ինչպես են հաց թխում»։

Լևոնը ծնվել է Երևանում, ուսանել է Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցում: «Դպրոցում լավ է սովորել, հատկապես սկզբնական շրջանում։ Ութերորդ դասարանն ավարտելիս որոշեցի ուղղորդել իրեն ինչ-որ ուսումնարան, բայց իր քույրիկները թույլ չտվեցին՝ ասելով՝ թող տասներորդ դասարանն ավարտի։ Եվ այդպես էլ դպրոցն ավարտեց։ Ծնողական ժողովների ժամանակ ամենաշատը Լևոնին էին գովում իր զսպվածության, վարքի համար։ Իհարկե, չեմ կարող ասել, որ փայլուն առաջադիմություն է ունեցել»։

Դպրոցն ավարտելուց հետո Լևոնը մասնագիտացել է ավտոմեքենաշինության ոլորտում: «Ես շատ էի ուզում, որ նա որևէ արհեստ սովորի։ Ուզում էի նաև, որ անպայման մեքենա վարել իմանա։ Երբ պետք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվեր, մեզանից հետաքրքրվեցին, թե կցանկանա՞նք, որ ԴՕՍԱՖՖ-ում մեքենա վարել սովորի և վարորդական իրավունք ստանա։ Սիրով համաձայնեցինք, նա սովորեց, վարորդական իրավունքը ստացավ, բայց ծառայության ժամանակ հրաժարվեց վարորդություն անելուց, քանի որ նա հմուտ վարորդ չէր, ուստի մյուս զինծառայողների կյանքի համար պատասխանատվություն ստանձնել չցանկացավ»։

Լևոնի ժամկետային զինծառայությունն անցել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի N զորամասում:

Զորացրվելուց հետո Լևոնը շարունակել է իր բնականոն կյանքը։ «Աշխատում էր իր արհեստի գծով։ Իր վարպետի հետ մի օր քեֆի էին գնացել։ Որոշ ժամանակ հետո ինձ ասաց՝ մա՛մ, մի աղջիկ եմ տեսել ու հավանել։ Եվ այդպես էլ որոշ ժամանակ հետո ընտանիք կազմեց Սիլվայիս հետ։ Նրանք երկու աղջիկ ունեն»։

Մայրիկի խոսքով, որդին մի շրջան առաքիչ է աշխատել, հետո էլ վարորդ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ գործարանում։ Բայց 44-օրյա պատերազմը փոխեց նաև Լևոնի կյանքի ընթացքը։ «Իր զինվորական գրկույքն ինձ մոտ էր։ Զանգեց՝ մա՛մ, ինձ կանչել են, զինգրքույկս բեր։ Իր ղեկավարությանը տեղեկացնում է՝ ես պատերազմ եմ գնում։ Տնօրենն արձագանքում է՝ մեզանից «Կամազներ» են ուզել, դու քո «Կամազով» գնա։ Իրեն ճանապարհելիս, բնականաբար, բոլորը հուզված են լինում, և Լևոնն ասում է. «Ինչո՞ւ եք լացում, կարո՞ղ է եկել եք իմ հոգեհանգստին, ես մի շաբաթից հետ եմ գալու»։ Կարծում եմ՝ իրեն թվում էր, թե Ապրիլ յան պատերազմի պես շուտ է ավարտվելու այս պատերազմը»։

Սեպտեմբերի 29-ից սկսած մեկ ամիս Լևոնը եղել է պատերազմի մեջ։ «Եղել է Խոջալուի տանկային զորամասում։ Զենք ու զինամթերք են հասցրել դիրքեր։ Զանգում էր ուշ ժամերին, իրեն ասում էի՝ զգույշ եղիր։ Միշտ արձագանքում էր. «Մա՛մ, մենք այստեղ թուրք չենք տեսնում, միայն «կարկուտ» է թափվում մեզ վրա»։ Ասում էր նաև. «Ժամկետային զինծառայողներ կան, իրենց ուղարկում եմ քնելու, ասում՝ ես ձեր տեղը դիրքում կկանգնեմ»։ Մեկ էլ առավոտյան կզանգահարեր՝ տղաների համար սուրճ եմ եփում»։

Մեկ ամսվա ընթացքում Լևոնը զենք է հասցնում պատերազմի տարբեր թեժ հատվածներ։ «Մի զրույցի ժամանակ ասաց. «Զենքով բեռնված մեքենայով եկել եմ, հասել նշված տեղը, բայց մարդ չկա, որ այս զենքը տամ իրեն։ Հետ կգնամ, զենքը կդատարկեմ, երբ պետք եղավ, նորից կբերեմ»։ Հետո իրեն ասում են՝ զենքը հետ տար, կգնաս Երևան, 15 օր հետո հետ կգաս։ Ճանապարհի կեսը եկած է լինում։ Կրկին զանգում են Լևոնին, ասում՝ հետ գնա, շտապօգնության մեքենաներ են եկել, գնացեք, որ վիրավորներին տեղափոխեք մեքենաների մեջ։ Գնում է, մեքենան կանգնեցնում, սկսում են իրար օգնել ու տղաների մարմինները տեղափոխել շտապօգնության մեքենաներ։ Մի տղա է ողջ մնացել, նա մեր տուն եկավ, մեզ պատմեց այդ օրվա մասին. «Լևոնն ինձ ասաց, որ հեռու գնամ։ Երկու քայլ չէի արել, երբ ռումբի շվոցը լսվեց։ Ռումբն ընկավ տղաների վրա, ինձ էլ հեռու շպրտեց։ Երբ փոշին անցավ, ես արդեն տեսա, որ տղաները զոհվել են»։ ԱԹՍ-ն հարվածում է տղաներին, բոլորը զոհվում են։ Մենք այդ օրերին լսեցինք, որ Կարմիր շուկայի մոտ շտապօգնության մեքենաների են հարվածել, բայց չգիտեինք, որ Լևոնն այնտեղ է»։

Ռազմական ոստիկանությունից Լևոնի ընտանիքը զանգ է ստանում, հետաքրքրվում են նրա գտնվելու վայրի մասին։ «Ասացինք, որ Լևոնը Ղարաբաղում է։ Արձագանքեցին՝ զենքով բեռնված մեքենան ու Լևոնը չկան։ Հավանաբար կարծել էին, թե Լևոնը փախել է։ Սկսեցինք փնտրել տղայիս։ Մեր հարազատները հասան Ղարաբաղ, գտել էին Լևոնի մեքենան՝ զենքը, հագուստը, անգամ տան բանալիները մեքենայի մեջ էին եղել։ Իրեն չէինք գտնում։ 37 օր անց մեզ զանգահարեցին, թե՝ ԴՆԹ-ի համընկնում կա, Լևոնը Հերացիում է, եկեք»։

Լևոնը զոհվել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում։ Վերջին զանգը նույն օրն է եղել։ «Առավոտյան զանգահարեց ինձ, ասաց՝ մամ, ես սաղ եմ։ Զարմացա՝ այդ ի՞նչ ես ասում, Լևոն։ «Մամ, հիմա բոլորն այդպես են ասում»։ Դրանից հետո արդեն իրենից զանգ չեմ ստացել»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնից հետո ամուսինս առողջական խնդիրներ ձեռք բերեց, դրանք սաստկացան 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մեր թոռնիկի՝ Լավրենտի զոհվելուց հետո։ Հիմա ես փորձում եմ ամուր լինել, որ ամուսնուս կողքին լինեմ։ Ես հպարտ եմ, որ Լևոնիս նման որդի ունեմ և Լավրենտիս նման թոռ ունեմ։ Չնայած իրենց երիտասարդ տարիքին՝ հարգանք ու պատիվ էին վայելում շրջապատում»։

Հ. Գ. - Լևոն Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների «Մարտական ծառայություն» մեդալներով, պարգևատրվել է մեդալով ու պատվոգրով նաև «Ռուսալ Արմենիա» ընկերության կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank