Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Նորակոչիկները հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել Զվարթնոց տաճարում

SOCIETY

 Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը փետրվարի 7-ին դարձյալ բազմամարդ էր. տաճարի կամարների ներքո հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տվել Էջմիածնի N զորամասի ժամկետային զինծառայողները:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում հուշարձանի տարածքում սա արդեն հայոց բանակի շարքերը համալրող զինակոչիկների երդման երրորդ արարողությունն է: Նման նախաձեռնության նպատակը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվող երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ից:

Ինչպես իր խոսքում նշել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը, պատահական չէ, որ զինակոչիկների երդման համար ընտրվել է հենց VII դարի Զվարթնոց տաճարը. «Զվարթնոցը թռիչք է դեպի լույս, դեպի բարձունք, դեպի կյանք: Նայելով այս չքնաղ տաճարին, դուք ոչ միայն ճաշակ ու ոգի եք ստանում, այլև հիշում եք ձեր խորը արմատներն ու ինքնությունը: Քանի որ դուք ձեր կյանքի ամենաանմոռաց իրադարձություններից մեկն ապրում եք Զվարթնոցում, ցանկանում ենք, որ ավելի ա րժևորեք մեր մշակութային գանձերը և հպարտությամբ լցվեք մեր ամեն մի կոթողի, ամեն մի թիզ հողի հանդեպ, որը պաշտպանում եք»:

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու  զինակոչիկների երդմանը հաջորդել է խորհրդանշական արարողություն. Էջմիածնի N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանը առանձնահատուկ շնորհավորել է միակողմիանի ծնողազուրկ զինակոչկների ընտանիքի անդամներին, մաղթել տոկունություն:  Զինվորիներից  յուրաքանչյուրը ծաղիկներ է նվիրել երդմանը ներկա  ծնողին կամ հարազատին: 

Երդման հանդիսավոր արարողությանը հաջորդել են  ողջույնի ելույթներն ու պարգևատրումները: Էջմիածնի N զորամասի հրամանատարը, շնորհավորել է իրենց զավակների երդման արարողությանը ներկա զինակոչիկների ծնողներին, հարազատներին և դիմել ժամկետային զինծառայողներին. «Այսօր հիմք են դրվում հայրենիքին հավատարիմ լինելու նախադրյալները, երդում տալով, դուք դարձաք պատասխանատու մեր պետության սահմանների անձեռնմխելիության համար և իրավամբ համարվում եք ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքը: Դուք դառնում եք պետության գաղափարախոսության կրողները, մտ նում եք հզոր բանակի հզոր ընտանիք, դառնում նրա լիարժեք անդամը՝ հստակ պարտականությունների կատարման գիտակցությամբ»:

Նորակոչիկներին ու նրանց հարազատներին ողջունել է նաև «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը. «Ողջունում եմ հայոց հաղթական բանակի 24 ամյակի և այսօրվա այս խորհրդանշական երդման արարողության առթիվ: Այսօր հիշարժան օր է ոչ միայն նորակոչիկների, այլև Հայաստանի տարբեր անկյուններից եկած նրանց ծնողների ու հարազատների համար, ձեր կյանքում այս հիշարժան իրադարձությունն ավելի խորհրդանշական է դարձնում Զվարթնոց տաճարը: Ձեզնից յուրաքանչյուրի՝ հայրենիքի նվիրյալ զավակը լինելու երդումը հնչում է ինչպես նախնիների ոգեղեն կանչ»: Սեյրան Առաքելյանն ընդգծել է, որ միջոցառումը բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում իրականացված ժամկետային զինծառայողների արդեն երրորդ երդման   արարողությունն է, որն իրականացվում է պատմամշակութային վայրում:  Եռահամաձայնագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարի հրմանով, պատմամշակութային հուշարձանի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված գործուն մասնակցության, պատմամշակութային ժառանգության դաստիարակչական գործին նսաստելու համար  պարգևատրվել է Էջմիածնի սակրավորների զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ղազարյանը:

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև զինված ուժերի 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  Մարշալ Բաղրամյան և Վազգեն Սարգսյան մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով են պարգևատրվել Էջմիածնի N զորամասի լավագունը ճանաչված ժամկետային զինծառայողները, սպաներն ու ենթասպաները:

Զինակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն ավարտվել է ժամկետային զինծառայողների՝ մարտական պատրաստության մասին վկայող ցուցադրական ելույթով:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia