Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նորակոչիկները հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել Զվարթնոց տաճարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը փետրվարի 7-ին դարձյալ բազմամարդ էր. տաճարի կամարների ներքո հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տվել Էջմիածնի N զորամասի ժամկետային զինծառայողները:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում հուշարձանի տարածքում սա արդեն հայոց բանակի շարքերը համալրող զինակոչիկների երդման երրորդ արարողությունն է: Նման նախաձեռնության նպատակը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվող երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ից:

Ինչպես իր խոսքում նշել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը, պատահական չէ, որ զինակոչիկների երդման համար ընտրվել է հենց VII դարի Զվարթնոց տաճարը. «Զվարթնոցը թռիչք է դեպի լույս, դեպի բարձունք, դեպի կյանք: Նայելով այս չքնաղ տաճարին, դուք ոչ միայն ճաշակ ու ոգի եք ստանում, այլև հիշում եք ձեր խորը արմատներն ու ինքնությունը: Քանի որ դուք ձեր կյանքի ամենաանմոռաց իրադարձություններից մեկն ապրում եք Զվարթնոցում, ցանկանում ենք, որ ավելի ա րժևորեք մեր մշակութային գանձերը և հպարտությամբ լցվեք մեր ամեն մի կոթողի, ամեն մի թիզ հողի հանդեպ, որը պաշտպանում եք»:

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու  զինակոչիկների երդմանը հաջորդել է խորհրդանշական արարողություն. Էջմիածնի N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանը առանձնահատուկ շնորհավորել է միակողմիանի ծնողազուրկ զինակոչկների ընտանիքի անդամներին, մաղթել տոկունություն:  Զինվորիներից  յուրաքանչյուրը ծաղիկներ է նվիրել երդմանը ներկա  ծնողին կամ հարազատին: 

Երդման հանդիսավոր արարողությանը հաջորդել են  ողջույնի ելույթներն ու պարգևատրումները: Էջմիածնի N զորամասի հրամանատարը, շնորհավորել է իրենց զավակների երդման արարողությանը ներկա զինակոչիկների ծնողներին, հարազատներին և դիմել ժամկետային զինծառայողներին. «Այսօր հիմք են դրվում հայրենիքին հավատարիմ լինելու նախադրյալները, երդում տալով, դուք դարձաք պատասխանատու մեր պետության սահմանների անձեռնմխելիության համար և իրավամբ համարվում եք ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքը: Դուք դառնում եք պետության գաղափարախոսության կրողները, մտ նում եք հզոր բանակի հզոր ընտանիք, դառնում նրա լիարժեք անդամը՝ հստակ պարտականությունների կատարման գիտակցությամբ»:

Նորակոչիկներին ու նրանց հարազատներին ողջունել է նաև «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը. «Ողջունում եմ հայոց հաղթական բանակի 24 ամյակի և այսօրվա այս խորհրդանշական երդման արարողության առթիվ: Այսօր հիշարժան օր է ոչ միայն նորակոչիկների, այլև Հայաստանի տարբեր անկյուններից եկած նրանց ծնողների ու հարազատների համար, ձեր կյանքում այս հիշարժան իրադարձությունն ավելի խորհրդանշական է դարձնում Զվարթնոց տաճարը: Ձեզնից յուրաքանչյուրի՝ հայրենիքի նվիրյալ զավակը լինելու երդումը հնչում է ինչպես նախնիների ոգեղեն կանչ»: Սեյրան Առաքելյանն ընդգծել է, որ միջոցառումը բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում իրականացված ժամկետային զինծառայողների արդեն երրորդ երդման   արարողությունն է, որն իրականացվում է պատմամշակութային վայրում:  Եռահամաձայնագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարի հրմանով, պատմամշակութային հուշարձանի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված գործուն մասնակցության, պատմամշակութային ժառանգության դաստիարակչական գործին նսաստելու համար  պարգևատրվել է Էջմիածնի սակրավորների զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ղազարյանը:

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև զինված ուժերի 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  Մարշալ Բաղրամյան և Վազգեն Սարգսյան մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով են պարգևատրվել Էջմիածնի N զորամասի լավագունը ճանաչված ժամկետային զինծառայողները, սպաներն ու ենթասպաները:

Զինակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն ավարտվել է ժամկետային զինծառայողների՝ մարտական պատրաստության մասին վկայող ցուցադրական ելույթով:

Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար