Բաքվեցիների 86 տոկոսն ավանդները պահում է դոլարով
SOCIETYԱդրբեջանի կենտրոնական բանկի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր բանկային ավանդների 93,6 տոկոսը Բաքվի բնակիչների ավանդներն են, բաքվեցիների 86,4 տոկոսն ավանդները պահում է դոլարով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս Ազերբայջան»-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
Նշվում է, որ 2015 թվականին մանաթի փոխարժեքի փետրվարյան եւ դեկտեմբերյան գրեթե 100 տոկոսով արժեզրկումից հետո մանաթով ավանդները 69,9 տոկոսով պակասել են:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` մանաթի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում 2015 թվականի ընթացքում եւ 2016 թվականի հունվարին արդեն 14 բանկ փակվել են: Ներկայում այդ երկրում գործում են ընդամենը 36 բանկ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



