Բաքվեցիների 86 տոկոսն ավանդները պահում է դոլարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կենտրոնական բանկի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր բանկային ավանդների 93,6 տոկոսը Բաքվի բնակիչների ավանդներն են, բաքվեցիների 86,4 տոկոսն ավանդները պահում է դոլարով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս Ազերբայջան»-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
Նշվում է, որ 2015 թվականին մանաթի փոխարժեքի փետրվարյան եւ դեկտեմբերյան գրեթե 100 տոկոսով արժեզրկումից հետո մանաթով ավանդները 69,9 տոկոսով պակասել են:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` մանաթի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում 2015 թվականի ընթացքում եւ 2016 թվականի հունվարին արդեն 14 բանկ փակվել են: Ներկայում այդ երկրում գործում են ընդամենը 36 բանկ:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



